Բանգլադեշի հայկական դատարկ եկեղեցու վերջին ծխականը

Բանգլադեշի հայկական եկեղեցում քահանա կամ հավատացյալ չկա: Վերջին ծխականը հինդուիստ պահապանն է, որը կատարում է քաղաքի նախկին առեւտրային վերնախավի մասունքը պահպանելու իր «սուրբ պարտականությունը», գրում է AFP-ն:

Շանքար Գհոշը խաչակնքվում է Դաքայում 240 տարի առաջ կառուցված զարմանահրաշ սպիտակադեղին շենք մտնելուց առաջ: Այն ժամանակ քաղաքում հարյուրավոր հայեր էին ապրում։ Սփյուռքը, որը արմատներով գնում է մինչեւ 16-րդ դար, ի վերջո, վերածվել էր հայտնի առեւտրականների, իրավաբանների եւ պետական պաշտոնյաների:

Այս համայնքի վերջին հայտնի հետնորդը մի քանի տարի առաջ է հեռացել Բանգլադեշից, բայց ոչ շուտ, քան Հայ առաքելական Սուրբ Հարության եկեղեցին վստահել է Գհոշին, որն էլ դրա տարածքում ապրել է իր կյանքի կեսը:

«Ես սիրում եմ այս աշխատանքը: Ես այն համարում եմ ինձ վստահված սուրբ պարտականություն»,- AFP-ին ասել է 61-ամյա տղամարդը:

«Լինի դա եկեղեցի, տաճար կամ մզկիթ, ես հավատում եմ, որ ամեն ինչ մեկ Աստծո համար է»:

Չորս տասնամյակ առաջ Գhոշն աշխատում էր ջութի արտադրամասում՝ տարածաշրջանում հայերի կողմից հիմնադրված ոլորտ, որտեղ նա ընկերացել է եկեղեցին կառավարող ընտանիքի հետ: Նրանց միջոցով նա ծանոթացել է եկեղեցու պահապան Մայքլ Ջոզեֆ Մարտինի հետ, ով Գհոշին հրավիրել է աշխատելու՝ որպես իր օգնական:

Երիտասարդը 1985-ին տեղափոխվել է եկեղեցական համալիր եւ այլեւս այնտեղից չի հեռացել:

«Սա Աստծո տունն է, եւ ես կարծում եմ, որ ոչ մի այլ գործ ինձ ավելի հարմար չէ»,- ասում է Գհոշը:

Նրա 30-ամյա որդին ծնվել է համալիրի տարածքում: Երբ 2014-ին Մարտինը տեղափոխվել է Կանադա, նա իր հովանավորյալին է տվել եկեղեցու բանալիները:

Գhոշը դարձել է եկեղեցու մշտական պահապան այն բանից հետո, երբ Մարտինը մահացել է անցյալ տարի 89 տարեկան հասակում եւ այժմ նրան աջակցում են արտերկրում բնակվող հայերը՝ Լոս Անջելեսի գործարար Արմեն Արսլանյանի գլխավորությամբ, ովքեր սատարում են եկեղեցու աշխատանքներին:

«Գhոշի ընտանիքը հատուկ տեղ է գրավում մեր եկեղեցում»,- ասել է Արսլանյանը AFP-ին:

Գհոշին գրավում է մայրաքաղաքի սրտում հայ համայնքի անունով կոչվող Արմանիտոլա շրջանի անդորրը:

Նեղ եւ ծանրաբեռնված ճանապարհները, շրջապատված բնակելի շենքերով եւ մեծածախ շուկաներով, անցնում ն հենց համալիրի հետեւով: Բայց ներսում ձայնային ազդանշանները մարում են, եւ փոքրիկ այգուց թռչունների երգ է լսվում: Երիտասարդ զույգերն ու ուսանողները հավաքվում են պարտեզի ծառերի տակ՝ ստվերում կիսելով իրենց անձնական պահերը:

Ամեն առավոտ Գhոշը լքում է այն տունը, որտեղ ապրում է իր կնոջ եւ երկու երեխաների հետ՝ եկեղեցու դռները բացելու եւ մոմ վառելու համար:

Նա ոչ դավանաբանական աղոթք է կարդում 400 հայերի համար, որոնք ժամանակին եղել են Դաքայի հայտնի անդամներ, իսկ այժմ թաղված են շենքի հարեւանությամբ գտնվող գերեզմանաքարերի կոկիկ շարքերի տակ:

Մի քանի օգնականներ օգնում են նրան պահպանել եկեղեցին եւ կերակրում են տարածքում ապրող տասնյակ անտուն շներին:

Եկեղեցում մկրտություններ ու շաբաթական պատարագներ արդեն մի քանի տասնամյակ չեն անցկացվել:

Բայց եկեղեցին աշխուժանում է ամեն Զատկին եւ Սուրբ Ծննդին, երբ կաթոլիկ քահանան Դաքայում դեսպանների ներկայությամբ պատարագ է մատուցում:

Գհոշը հաճախ շրջում է գերեզմանաքարերի շուրջը, ամենահները թվագրվում են 1714-ին՝ եկեղեցու կառուցումից մի քանի տասնամյակ առաջ:

Ծաղիկներ դնելով Մարտինի հանգուցյալ կնոջ Վերոնիկայի՝ 2005-ին թաղված վերջին հայի գերեզմանին` Գհոշը հույս ունի, որ նրա ամուսնու աճյունը կվերադարձվի Դաքա: «Նրա տեղն այստեղ է՝ այս հիանալի վայրում»,- ասում է նա՝ հավելելով, թե ինքը նույնպես հույս ունի, որ իր մահից հետո թաղվելու է հողում: «Ես միայն աղոթում եմ, որ ինձ հետ վարվեն այնպես, ինչպես սրանց հետ (գերեզմանների)»:

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Սպասվում է անձրև և ամպրոպ Նոր հաղորդագրություն Արցախից Արտակարգ պատահար Սյունիքում. լեգենդար «Եղնիկներ» զորամասի 27-ամյա սպան տեղափոխվել է հոսպիտալ Հայտնի է՝ ով է այսօր թշնամու կրակոցից վիրավորված զինծառայողը Էրդողանը խոսեց Ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր Հայկական բանակի հակահարվածը. իրավիճակը փոխվում է Նոր որոշում կառավարությունն այսօրվա նիստում Ադրբեջանցի երեք զինծառայող է գերի ընկել Գազ չի լինելու Տեսանյութ. Փաշինյանը փակագծեր բացեց. ինչ հարցեր են քննարկելու Ռուսաստանի հետ Տեսանյութ. Փաշինյանը փակագծեր բացեց. ինչ հարցեր են քննարկելու Ռուսաստանի հետ Իրավիճակը չի կայունանում. Փաշինյանը խոսեց Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ից զգուշացնում են Նոր մանրամասներ Սյունիքի Սև լճի հատվածում անհետ կորած 2 զինծառայողի մասին Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին Հայտնի է՝ քանի զոհ է տվել Ադրբեջանը երեկվա բախման արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. Ջուր չի լինելու Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից. Տեսանյութ Իրավիճակը սահմանին. Թշնամին կրակ է բացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակիչի հաղթողներն են Denovo Sciences և Zoomerang ստարտափները Վարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում
Ամենաընթերցվածները