Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ

Մատենադարանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ներկայությամբ hունիսի 22-ին մեկնարկել է Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովը:

Դեսպանության նախաձեռնությամբ ամբողջ հանրապետությունից ֆրանսերենի շուրջ 100 ուսուցիչ` հայկական դպրոցներից և համալսարաններից, մասնավոր և ասոցիատիվ կենտրոններից, համախմբվել էին` մտքեր փոխանակելու Հայաստանում ֆրանսերենի դասավանդման ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների շուրջ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից, շնորհակալություն հայտնելով Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին գրի և հիշատակի խորհրդանշական վայր հանդիսացող այդ վայրում համաժողովը հյուրընկալելու համար, Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատել ուսուցիչների՝ նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով դժվարությունների պայմաններում ուսումնական գործընթացում նրանց ցուցաբերած ստեղծագործական մոտեցման և ամենօրյա նվիրվածության համար:

Դեսպանության տեղեկացմամբ՝ դեսպանը ուսուցիչներին հավաստիացրել է, որ դեսպանությունը ավելի քան երբևէ մնում է իրենց տրամադրության տակ:

Ողջունելով մասնակիցներին ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է լեզուների ուսուցման հայկական ուսումնական ծրագրում նոր ուսումնական պլաններն ու չափորոշիչները՝ շեշտելով, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցման որակը:

Դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն իր հերթին ներկայացրել է դեսպանության ծրագրերը ֆրանսերենի ոլորտում, նշել, որ դեսպանատունն աշխատում է ֆրանսիացի ուսուցիչների` Ֆրանսիայում վերապատրաստման դասընթացներին հետևելու հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ: Նա ներկայացրեց ֆրանսերենի ուսուցիչների սոցիալական ցանց «Ifprofs» հարթակը, և հորդորել ուսուցիչներին գրանցվել և ակտիվ պահել Հայաստանին նվիրված էջը (https://ifprofs.org/am):

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) ղեկավար Էմանուել Սամսոնը, որն աջակցում է ֆրանսերենի ուսուցիչների ամենամյա վերապատրաստման սեմինարին, ներկայացրել է CREFECO- ի գործունեությունն ու ծրագրերը և հրավիրեց ուսուցիչներին մասնակցելու կազմակերպության ծրագրերին:

Ըստ աղբյուրի՝ «Դասարան» հարթակի տնօրեն Սուրեն Ալոյանը նույնպես ելույթ է ունեցել և ներկայացրել այս հարթակում ֆրանսերենի դասընթացների ծրագիր ստեղծելու նախագիծը:

 

 

 
 
 
 
դիտվել է 24 անգամ
Լրահոս
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
Ամենաընթերցվածները