Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել Արցախի հարցը. Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանին։ Նա խոսել է իր օրոք բանակցային գործընթացի մասին և բացահայտել մանրամասներ։ Հարցազրույցից հատված թարգմանաբար ներկայացվում է ստորև։

– Մենք շատ բովանդակային բանակցություններ ենք վարել, ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ ոչմիթիզականության կողմնակից էինք կամ ձգձգում էինք բանակցային գործընթացը։

Որևէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը։ Ես անգամ 2000-ին Ազգային ժողովում հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Ավելի բացահայտ կարելի՞ էր միթե արտահայտել դա։ Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման բախտի։

Ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի, ոչ պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին։

Ես վարչապետ մնացի՝ ընդառաջելով գործընկերներիս հորդորներին՝ միայն հանուն նրա, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից։ Բայց ցավոք սրտի ինձ դա չհաջողվեց։

– Այսինքն մնացիք հարցի լուծման համա՞ր, և ես եզրակացնում եմ, որ շատ ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, և դուք շատ շուտով ակնկալում էիք ինչ-որ փաստաթղթի ստորագրո՞ւմ։

– Այո։

– Ի՞նչ կարելի էր սպասել։

– Ադրբեջանցիները, իհարկե, պետք է ճանաչեին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով, որը անպայման պետք է ունենար իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում՝ առանց կամարտահայտման օրը նշելու։ Դա կլիներ մեր նվազագույն շեմը։ Մենք կպարտավորվեինք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ամուր կկապեինք երկու շրջանի վերադարձը հանրաքվեի անցկացման օրվա հետ՝ բացառությամբ միջանցնքի, որն ապահովում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Կտեղակայվեին խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման գործընթաց։

– Նախագահ Ալիևը համաձա՞յն էր։

– Գրեթե։ Ադրբեջանի նախագահը 2016-ի աշնանը՝ ապրիլյան դեպքերից հետո, հայտարարել էր, որ փակ դռների հետևում նրան ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Սա մեկ։ Երկրորդ՝ 2020-ի պատերազմից հետո, երբ նա Լաչինի շրջանում էր, նա ասել էր, որ ենթադրվում էր՝ Լաչինն ու Քելբաջարը թողնել հայերին։ Դա իր ասածներն են։ Ալիևը կարող էր չհամաձայնել, բայց դրա համար գոյություն ունի միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Խաղաղապահները կկանգնեին մեր կողմից, և կարծում եմ՝ խնդիրը կլուծվեր։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»
Ամենաընթերցվածները