Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարության մի քանի հայտարարությունից հետո Ադրբեջանի ՊՆ կարճ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե հայկական տարածքից կրակ է բացվել Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ։

«Հակառակ կողմի կրակային ակտիվությունը ճնշելու համար պատասխան կրակ է արձակվել:

Ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր չկան»,-նշված է հակառակորդի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»-նշված է հայտարարության մեջ:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. ԿԲ Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք Անշնորհակալ գործ է․ Պեսկովը խոսեց Ռուսաստանը ռազմական օգնություն կտրամադրի․ Շոյգու Նյարդայնացնող բանակցություններ են. Շոյգուն հայտարարություն տարածեց Սպասվում է անձրև և ամպրոպ Նոր հաղորդագրություն Արցախից Արտակարգ պատահար Սյունիքում. լեգենդար «Եղնիկներ» զորամասի 27-ամյա սպան տեղափոխվել է հոսպիտալ Հայտնի է՝ ով է այսօր թշնամու կրակոցից վիրավորված զինծառայողը Էրդողանը խոսեց Ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր Հայկական բանակի հակահարվածը. իրավիճակը փոխվում է Նոր որոշում կառավարությունն այսօրվա նիստում Ադրբեջանցի երեք զինծառայող է գերի ընկել Գազ չի լինելու Տեսանյութ. Փաշինյանը փակագծեր բացեց. ինչ հարցեր են քննարկելու Ռուսաստանի հետ Տեսանյութ. Փաշինյանը փակագծեր բացեց. ինչ հարցեր են քննարկելու Ռուսաստանի հետ Իրավիճակը չի կայունանում. Փաշինյանը խոսեց Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ից զգուշացնում են Նոր մանրամասներ Սյունիքի Սև լճի հատվածում անհետ կորած 2 զինծառայողի մասին Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին Հայտնի է՝ քանի զոհ է տվել Ադրբեջանը երեկվա բախման արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները