«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը

Հունիսի 20-ի խայտառակ ընտրություններից անցել է մեկ ամիս: Աղաղակող ապօրինությունները այդ զավեշտի չարյաց փոքրագույնն էին: Առավել մեծ չարիք էր դրանց արդյունքում կապիտուլյանտի «հաղթանակի» ազդարարումը, ինչը մահացու հարված է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը և արժանապատվությանը:

Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, Երասխի շրջակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ վերջին օրերին դրսևորվող լարվածությունը խորը մտահոգությունների տեղիք են տալիս:

Կապիտուլյանտ իշխանությունների՝ մեր հասարակությանը խոստացված անարժանապատիվ խաղաղությունը ոչ միայն մեր երկրին կայունություն, անվտանգություն և իրական անդորր չի բերել, այլև էապես մեծացրել է նոր ագրեսիայի հավանանականությունն ու մեր անվտանգությանը սպառնացող վտանգները:

Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի բավարարվել պատերազմում և պատերազմից հետո կորզած զիջումներով, այլ օգտվելով Հայաստանի իշխանությունների անարժանապատիվ կեցվածքից, ապիկարությունից, իրադրությունը սխալ գնահատելու որակներից, առաջ է քաշել նոր կապիտուլյացիոն օրակարգ:

Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ անկախ այս սահմանային լարվածության բուն նպատակներից, դրդապատճառներից, անխուսափելիորեն աճում են, ինչը հղի է անդառնալի հետևանքներով:

Անվտանգության համակարգի անհրաժեշտ վերանայումների փոխարեն սրանք զբաղված են ընդդիմախոսների նկատմամբ տոտալ ճնշումների, սպառնալիքների և կալանավորման գործողություններով, իսկ «մուրճի գործածումը» միայն ներքաղաքական ենթատեքստ ունի:

Մնացած բոլոր դեպքերում, հատկապես՝ արտաքին թշնամիների հետ հարաբերություններում մկանների ցուցադրումը փոխարինվում է գլխիկորությամբ, ընկճվածությամբ և ծնկի իջնելու մեծ պատրաստակամությամբ:

Կյանքի է կոչվում՝ «ներսում մուրճ, դրսում՝ սկուտեղ» քաղաքականությունը:

Ինչպես բազմիցս զգուշացրել ենք, տվյալ իրողությունը էլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը թե տարածաշրջանում, թե աշխարհում:

Երասխի շուրջ ստեղծված իրավիճակը հետընտրական առաջին, ու ցավոք, ոչ վերջին գինն է, որ վճարվում է ամուլ իշխանությունների վերարտադրության համար: Նման դեպքերը կրելու են շարունակական բնույթ և ախտահարելու են ինչպես հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը, այնպես էլ Արցախի կտրտած բնագծերը:

Գործող իշխանությունն այս խնդիրները միայն խորացնելու է ու ներքաշի բոլորիս հերթական վտանգավոր ոլորապտույտի մեջ՝ հղի նոր տարածքային և մարդկային կորուստներով, ընդհուպ մինչև Հայաստանի պետականության վերջնական կործանում:

Կապիտուլյանտների հետագա պաշտոնավարումը մեր երկրին նոր արկածախնդրության շեմին է կանգնեցնելու, և որքան արագ սրանք հեռանան, այդքան կմեծանա մեր վիրավոր երկիրը վերականգնելու, կյանքը բնականոն հուն վերադարձնելու հավանականությունը:

«Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է պայքարը այս իշխանությունների կամայականությունների, ապօրինությունների զսպման ուղղությամբ՝ որպես գլխավոր նպատակ ունենալով նրանց հեռացումն ու մեր ժողովրդին իրական ու արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն բերելու առաջնահերթությունը:

 

 

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը
Ամենաընթերցվածները