Նոր հաղորդագրություն Տավուշից

Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Այդ աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու համար ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը:

«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել»,- տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ:

«Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը (հավանաբար 12-13-րդ դդ․): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գտածո է»,- նշել է Տիգրան Ալեքսանյանը:

Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:

Նշենք, որ Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Դոլարն ու եվրոն էժանացել են Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Նախկին մարզպետ, նախկին նախարար Հայկ Չոբանյանը պաշտոն է ստացել Երկիրը որբի գլուխ է արդեն 3,5 տարի․ Արթուր Ղազինյան Հակառակորդը կրակոցներ է արձակել Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան Թշնամին Գեղարքունիքում ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորում է քաղաքացիների տները. Թագուհի Թովմասյան Բզկտված ԱՐՑԱԽ. ՋՐԱՂԱՑՆԵՐ. Արտակ Զաքարյան Վաղո՛, ո՞րն է քո հայրենիքը․ Աննա Գրիգորյանը «չծառայած», բայց բանակի մասին խոսող Վաղարշակ Հակոբյանին Հայաստանը գտնվում է 2-րդ դավադիր պատերազմի նախաշեմին Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում Ո՞ւմ պասերի կարիքն ունեք, միգուցե, Էրդողանի՞, Ալիևի՞. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանին Դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ կան. ԱԻՆ Հարգանք չեք վայելում․ իշխանությունը անձնական իրավապաշտպան կստանա, եթե Դուք ընտրվեք ՄԻՊ պաշտոնում. Ղազինյան Մեր երկրում քաղբանտարկյալներ կա՞ն. Աննա Գրիգորյանը` ՄԻՊ թեկնածուին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա Մկրտչյան ՆՈՐ հաղորդագրություն Արցախից Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են Ռուսաստան և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»․ Վանեցյան Ամբիոնից «շնաբարո դուրսպրծուկ» և այլ արտահայտություններն են հնչել. Ղազինյանը՝ ՄԻՊ նոր թեկնածուին
Ամենաընթերցվածները