Կլինի արդյո՞ք լայնածավալ պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Փորձագետ

Լայնածավալ պատերազմն, իհարկե, ավարտվել է։ Այն ավարտվել է դեռեւս նոյեմբերին։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 27-ի հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով սահմանին սրացումները եւ ծավալուն մարտական գործողությունների վերսկսման հնարավոր սպառնալիքը։

Նրա խոսքով՝ հակամարտությունն, այնուամենայնիվ, շարունակվում է, բայց արդեն ցածր ինտենսիվությամբ։ «Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հնարավորության դեպքում, փորձում է վերցնել պատերազմի արդյունքները, որոնք կան։ Այսինքն՝ նա փորձում է հայերից առավելագույնը քամել այն, ինչ հնարավոր է։ Դա երեւում է ոչ միայն հայտարարություններից»,- ասաց Իսկանդարյանը։

Ընդ որում՝ նա նշեց, որ Հայաստանի վրա ճնշում են գործադրում մի քանի եղանակով։ Առաջին եղանակը պաշտոնական Երեւանի վրա ճնշումն է այն դիսկուրսի միջոցով, որ ոչ մի ղարաբաղյան հարց չկա, որ հակամարտությունն ավարտվել է, եւ որ եկել է հետկոնֆլիկտային կարգավորմանն անցնելու ժամանակը։

Երկրորդ եղանակը, քաղաքագետի կարծիքով, գերիներն են, որոնց օգտագործում են որպես սակարկության մաս Հայաստանի վրա ճնշում բանեցնելու համար։ «Ալիեւը բավական լուրջ խաղացող է հայկական ներքաղաքական եւ ներդիսկուրսիոն դաշտում։ Նա, փաստորեն, արդեն փոխել է դիսկուրսը Հայաստանի ներսում, ինչպես լրագրողների, այնպես էլ սոցիալական մեդիաների շրջանում»,- նկատեց փորձագետը։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ռուսաստանից եկող վտանգը չի անհետանա Ուկրաինայում պшտերшզմի ավարտով. Ռյուտե Այսօր այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկն է լինելու Արագածոտնի մարզի պարեկները 24-ամյա երիտասարդի մոտ մարիխուանայի նմավող զանգված են հայտնաբերել COVID-19-ը երեխաների սրտերի վրա ավելի երկարատև հետք է թողնում, քան պատվաստանյութը․ LCAH Ոստիկանները 63-ամյա գյումրեցու տանը հայտնաբերել են «Ֆ1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, «Մակարով»–ի փամփուշտներ Ռուսաստանը 2026 թվականին Իրանում կսկսի Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Հնդկաստանում բախվել են ուղևորատար գնացքը և բեռնատար մեքենան. կան զnհեր «Ադրբեջանից և Թուրքիայից աջակցության ակնկալիք ունեն». «Փաստ» Ոչ միայն անհատի, այլև գլոբալ անվտանգային խնդիր. զեղծարարությունները «կատարելագործվում» են, իսկ դրանց դեմ պայքարի միջոցնե՞րը. «Փաստ» Չափազանց բարդ իրադրություն, «մուսկուլների» ցուցադրում տարածաշրջանում. «Փաստ» Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու». «Փաստ» Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա. «Փաստ» «Սա միջանկյալ հաղթանակ է. եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայտարարագրման համակարգը սկսելու է գործարկել այլ եղանակով». «Փաստ» Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ» Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել. «Փաստ» Արտաշատում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. կա տուժած Նոր Նորքի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել Ռոնալդուն և Մեսսին Չեմպիոնների լիգայի պատմության մեջ խաղացած րոպեների քանակով առաջատարներն են Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ. ԱՆ Իտալիայի ԱԳՆ-ն Զախարովայի մեկնաբանությունները որակել է «վուլգար» «Ես տեսա իրական մրցակցություն, իրական ընկերություն». Մարիամ Ալեքսանյան Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը, վերջինն էլ բախվել է ծառին 86 մարդ թnւնավորմամբ հոսպիտալացվել է սրճարանում կազմակերպված խնջույքից հետո
Ամենաընթերցվածները