Ադրբեջանցի երեք զինծառայող է գերի ընկել

Այսօր առավոտյան Արցախի Մարտունու շրջանի հյուսիսային գյուղերից մեկի հատվածում հայ դիրքապահները բռնել են շփման գծի մեր կողմն անցած ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողի` 2 մայորի և 1 շարքայինի։

Աղբյուրի փոխանցմամբ` մեր դիրքապահները զինաթափել են թշնամու զինծառայողներին, առգրավել նրանց ավտոմեքենան։ Որոշ ժամանակ անց սակայն միջամտել են ռուս խաղաղապահները և երեքին էլ տարել։ Ամենայն հավանականությամբ 3-ն էլ ազատ են արձակվել։

Հավաստիացումներին, թե վերջիններս մոլորվել են ու պատահմամբ հատել շփման գիծը, չեն հավատում ոչ մեր դիրքապահները, ոչ էլ տեղի բնակչությունը։

Համանման իրավիճակում Ադրբեջանը ոչ մի պարագայում ազատ չէր արձակի մեր զինծառայողներին, կամ կփոխանակեր հերթական ականապատ տարածքների քարտեզների կամ անհրաժեշտ այլ ինֆորմացիայի հետ, կամ կդատեր որպես դիվերսանտների, լրտեսների ու ահաբեկիչների, ինչպես որ դա անում է 2020 թ. դեկտեմբերին Թաղավարդում գերեվարված մեր ծինծառայողների հետ։

Այսօր էլ 2 հայ գերիներ` Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանն ապօրինաբար դատապարտվեցին 6 տարի ազատազրկման, մինչդեռ հայկական կողմը փաստորեն հենց այնպես բաց թողեց թշնամու զինծառայողներին, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանում ունենք մոտ 200 ռազմագերի։

Լրահոս
Այսօր այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկն է լինելու Արագածոտնի մարզի պարեկները 24-ամյա երիտասարդի մոտ մարիխուանայի նմավող զանգված են հայտնաբերել COVID-19-ը երեխաների սրտերի վրա ավելի երկարատև հետք է թողնում, քան պատվաստանյութը․ LCAH Ոստիկանները 63-ամյա գյումրեցու տանը հայտնաբերել են «Ֆ1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, «Մակարով»–ի փամփուշտներ Ռուսաստանը 2026 թվականին Իրանում կսկսի Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Հնդկաստանում բախվել են ուղևորատար գնացքը և բեռնատար մեքենան. կան զnհեր «Ադրբեջանից և Թուրքիայից աջակցության ակնկալիք ունեն». «Փաստ» Ոչ միայն անհատի, այլև գլոբալ անվտանգային խնդիր. զեղծարարությունները «կատարելագործվում» են, իսկ դրանց դեմ պայքարի միջոցնե՞րը. «Փաստ» Չափազանց բարդ իրադրություն, «մուսկուլների» ցուցադրում տարածաշրջանում. «Փաստ» Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու». «Փաստ» Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա. «Փաստ» «Սա միջանկյալ հաղթանակ է. եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայտարարագրման համակարգը սկսելու է գործարկել այլ եղանակով». «Փաստ» Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ» Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել. «Փաստ» Արտաշատում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. կա տուժած Նոր Նորքի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել Ռոնալդուն և Մեսսին Չեմպիոնների լիգայի պատմության մեջ խաղացած րոպեների քանակով առաջատարներն են Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ. ԱՆ Իտալիայի ԱԳՆ-ն Զախարովայի մեկնաբանությունները որակել է «վուլգար» «Ես տեսա իրական մրցակցություն, իրական ընկերություն». Մարիամ Ալեքսանյան Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը, վերջինն էլ բախվել է ծառին 86 մարդ թnւնավորմամբ հոսպիտալացվել է սրճարանում կազմակերպված խնջույքից հետո Ռուբլին էժանացել է
Ամենաընթերցվածները