Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ և բալթյան երկրների 17-րդ համաժողովի Cbonds Awards CIS — 2021 մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմսերի փոխցուցակումը ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը փոխցուցակվել են Մոսկվայի բորսայում 2020թ․-ին։ Փոխցուցակման գործընթացը տեղի է ունեցել AMX - Հայաստանի ֆոնդային բորսայի և Մոսկվայի բորսայի (MOEX) համագործակցության և աջակցության շնորհիվ։
 
Այս տարի՝  հուլիսի 14-ին, Յունիբանկի դոլարային պարտատոմսերի ևս մեկ թողարկում փոխցուցակվեց Մոսկվայի բորսայում: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5․3 %:
 
Փոխցուցակման շնորհիվ օտարերկրյա ներդրողները կարող են գնել Յունիբանկի պարտատոմսերն առանց Հայաստանում արժեթղթերի հաշիվ բացելու։ Պարտատոմսեր ձեռքբերելու համար բավական է ունենալ արժեթղթերի հաշիվ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում (ԱՀԴ) կամ ԱՀԴ-ի ենթապահառուի մոտ։ Նման արժեթղթերի ձեռքբերումը մասնավոր ներդրողներին հնարավորություն է տալիս նվազեցնել պորտֆելի ռիսկերը և բարձրացնել արտարժույթով կատարված ներդրումների շահութաբերությունը: Ֆիզիկական անձանց պարտատոմսերը ենթակա են ապահովագրման Հայաստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից: Մոսկվայի բորսայում Յունիբանկի պարտատոմսերի շուկա ստեղծողն է GX2 Invest ընկերությունը։
 
«Փոխցուցակումը օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է տալիս գնել հայկական բանկի պարտատոմսեր առանց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում (ՀԿԴ) հաշիվ բացելու։ Cbonds-ը խթանում է պարտատոմսերի շուկայում նորարարական լուծումները՝ հույս ունենալով, որ ապագայում նույնպես կիրականացվեն նմանատիպ գործարքներ։ Սա կօգնի Հայաստանի և  ԱՊՀ այլ երկրների ֆինանսական գործիքների մասին իրազեկվածության բարձրացմանը ռուսական շուկայում։ Շնորհավորում ենք գործարքի մասնակիցներին», - ասաց Cbonds Խմբի Ռուսասատանի և ԱՊՀ երկրների պարտքային գործիքների շուկայի ղեկավար Ելենա Ավդոնիչևան։
 
 «Նմանատիպ հեղինակավոր մրցանակ ստանալը հաստատում է մեր պարտատոմսերի՝ ռուսական շուկա մուտք գործելու կարևորությունը։ Հայաստանի բանկային համակարգում այս ուղղությամբ առաջինը դառնալով` մենք ռուս ներդրողներին ծանոթացրեցինք նոր շահավետ գործիքի հետ և, ինչպես ցույց են տալիս արդյունքները, նրանց հետաքրքրեցինք այս առաջարկով: Մեր թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում համաժողովի կազմակերպիչներին մեր ձեռքբերումները գնահատելու համար: Շնորհակալ ենք Հայաստանի և Մոսկվայի բորսաների մեր գործընկերներին ևս համակարգված աշխատանքի համար: Համատեղ ջանքերի շնորհիվ կարողացանք կարևոր քայլ կատարել պարտատոմսերի շուկայում միջազգային համագործակցության զարգացման համար», - նշեց Յունիբանկի Վարչության  նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
 
«Սա հրաշալի հնարավորություն է արժեթղթերի շրջանառությունը մեծացնելու, ռուսական շուկայից փոխցուցակման միջոցով ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև թողարկող կազմակերպությունների ճանաչելիությունը միջազգայնորեն մեծացնելու համար։ Հայաստանի կապիտալի շուկան շարունակաբար զարգանում է, և դրա վառ վկայությունն են տեխնոլոգիական արդիականցումը, բորսայական առևտրի դինամիկան և ցուցակման աճը։ Յունիբանկի թողարկած պարտատոմսերը գրավիչ են Մոսկվայի բորսայում, ինչը խոսում է բանկի հանդեպ վստահության մասին»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
 
«Հայաստանն ունի զարգացման մեծ հեռանկար՝ շնորհիվ բարենպաստ օրենսդրական միջավայրի, դեպոզիտար համակարգում կանոնավոր նորարարությունների և կուտակային կենսաթոշակային ֆոնդերի առկայության։ ՀԿԴ-ն շարունակում է իրագործել ներդրողներին և շուկայի մասնակիցներին դեպոզիտար ծառայություններին հասանելիություն տալու իր ռազմավարությունը։ Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար և պատրաստ ենք ցուցադրել շահագրգիռ ընկերություններին և ներդրողներին մեր շուկայի գրավչությունն ու տեխնոլոգիական հնարավորությունները»,- ասաց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։
 
«Տեխնոլոգիաների զարգացմանը և կատարելագործմանն ուղղված՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի համագործակցությունը հնարավորություն տվեց մեզ հայկական թողարկողների արժեթղթեր սպասարկել և կարճ ժամանակում իրականացնել դրանց փոխցուցակումը Մոսկվայի բորսայում: Ուրախ ենք, որ ներդրված ծրագիրը բարձր գնահատվեց ինչպես փորձագետների, այնպես էլ շուկայի մասնակիցների կողմից», - ասաց ԱՀԴ-ի դեպոզիտար գործառնությունների ղեկավար Դենիս Բուրյակովը:
 
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: 2020 թվականին բորսայական առևտրի ծավալն աճել է ավելի քան 6% -ով, իսկ գործարքների քանակը՝ 54% -ով: Պարտատոմսերի հիմնական ծավալը թողարկվում է բանկերի և այլ ֆինանսական ընկերությունների կողմից:
դիտվել է 25 անգամ
Լրահոս
Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել
Ամենաընթերցվածները