Այլասերում է երիտասարդությանը. Կիմ Չեն Ընը K-pop-ը «չարորակ ուռուցք» է անվանել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հարավկորեական K-pop երաժշտական ուղղությունն անվանել է «չարորակ ուռուցք», որն «այլասերում է երիտասարդներին», գրում է The New York Times-ը:

Նրա խոսքով ՝ այս «ուռուցքն այլասերում է Հյուսիսային Կորեայի երիտասարդների հագուստը, սանրվածքը, խոսքը, պահվածքը»:

Հրապարակման համաձայն ՝ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի ղեկավարն ու պետական լրատվամիջոցներն ամեն օր քննադատում են հարավկորեական ֆիլմերը, տեսահոլովակներն ու K-pop-ը: Հավանաբար, Կիմ Չեն Ընը մտավախություն ունի Հյուսիսային Կորեայի երիտասարդության շրջանում ինքնարտահայտման և անհատականության դրսևորումից, քանի որ դա, ի վերջո, կարող է հանգեցնել երկրի հաստատված ռեժիմի տապալմանը: Այս կապակցությամբ նա օրենքից դուրս է հայտարարել նեղ և պատռված ջինսերը, «հակասոցիալիստական» սանրվածքները կդիտվեն որպես սոցիալական կարգի սպառնալիքի նշաններ:

Նախկինում Փհենյանը մեղադրում էր հարավկորեական երաժշտական արդյունաբերությանը արվեստագետների ստրկական շահագործման համար: Հյուսիսային Կորեայի ինտերնետային պորտալներից մեկը գրել էր, որ K-pop արվեստագետները, այդ թվում՝  հայտնի BTS և Blackpink խմբերի անդամները, ենթադրաբար, անարդար պայմանագրերով հարկադրաբար ստիպված են ծանր աշխատանք կատարել դեռ վաղ տարիքից: 

Փետրվարի 16-ին հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեան բարձրացրել է առավելագույն պատիժը հարավկորեական տեսանյութերի ներկրման և տարածման համար: Այժմ դրա համար կարող է սպառնալ մահապատժին:


դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները