«Սերիալներում խաղալու առաջարկներ շատ–շատ են լինում». «Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչված Մարիկա Դովլաթբեկյանը՝ մրցանակը կիսելու, իր ֆավորիտ դերասանուհու և սերիալներում չխաղալու պատճառի մասին

Թատրոնի միջազգային օրը կայացավ «Արտավազդ 2020/2021» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեցին 2 դերասանուհի՝  Հռիփսիմե Նահապետյանը «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ Ջուլիետի դերակատարման համար և Մարիկա Դովլաթբեկյանը «Սև կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո խաղալու համար։

Այս մրցանակակիրների անունները պետք է հայտնի դառնային դեռ նախորդ տարի, սակայն համավարակի արդյունքում առաջացած սահմանափակումների պատճառով այն 1 տարով հետաձգվեց։

Tert.am Life–ը զրուցել է «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգի հաղթողներից մեկի՝ Մարիկա Դովլաթբեկյանի հետ։

 

Վերջինս նկատեց, որ հատուկ չէր պատրաստվել․ «Սպասելիքներ ունեի, քանի որ նոմինացված էի, բայց գիտեի, որ էլի լավ ներկայացումներ կան, լավ դերասաններ, դերասանուհիներ են նոմինացված։ Իմ ֆավորիտն այս անվանակարգում Հռիփսիմեն էր, ով ևս մրցանակ ստացավ։ Շատ եմ սիրում իրեն որպես դերասանուհի։ Իր համար էլ եմ շատ ուրախ։ Չէի պատկերացնում, որ կկիսենք մրցանակը, բայց, ըստ իս, դա լավագույն տարբերակն էր»։

Մարիկան նշեց, որ մրցանակն իրեն շատ է ոգևորել, հատկապես, որ այս ներկայացումը ստեղծել են մեծ ջանքեր ներդնելու շնորհիվ։ «Այս ներկայացումը ստեղծելիս ամեն բան զրոյից ենք արել, գումար էինք հայթայթում ռեկվիզիտների համար, կոստյումները մեր ընկերներն էին կարում։ Շատ մեծ աշխատանք էինք արել, շատ հաճելի էր ստանալ մրցանակը։ Այն ինձ շատ մոտիվացրեց»,– ոգևորությամբ ասաց դերասանուհին։

Մարիկան այս տարվանից ընդգրկվել է Կամերային թատրոնի դերասանական կազմում։ «Շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալ եմ Արշալույս Հարությունյանին և Լուսինե Երնջակյանին, որ ինձ թատրոնում աշխատելու հնարավորություն տվեցին։ Ես զգում եմ՝ որքան եմ աճել, իրենց շնորհիվ ինչպես եմ օր օրի ավելի լավը դառնում որպես դերասանուհի»,– ասաց նա ու հավելեց, որ աշխատում է նաև Տիկնիկային թատրոնում։

Այս շրջանում դերասանուհին կենտրոնացել է նաև իր բեմադրությունն անելու ուղղությամբ։ Հարցին, թե ինչու իրեն չենք տեսնում հեռուստատեսային նախագծերոմ, նա պատասխանեց․ «Ես ավելի շատ նախընտրում եմ թատրոնը, ինձ ներդնում եմ թատրոնում, հեռուստատեսությունում, երևի, դեռ կտեսնեք։ Սերիալներում խաղալու առաջարկներ շատ–շատ են լինում, բայց քանի որ զբաղվածությունս թատրոնում շատ է, հիմա չեմ հասցնի։ Եթե շատ լավ առաջարկ լինի, կխաղամ կարճաժամկետ սերիալներում։ Մինչև այս նկարահանվել եմ Արշալույս Հարությունյանի «Հանդիպման վայր» հեռուստասերիալում, որը եղել է Հանրայինի եթերում»։

Որքան էլ թատրոնն ինքնարտահայտնվելու հնարավորություն է տալիս դերասանին, մեկ անգամ չէ, որ խոսվել է այս դաշտում ցածր աշխատավարձերի մասին։ Շատ դեպքերում դերասանները պարզապես չեն կարողանում ներկայանալ միայն թատրոնում, քանի որ ապրուստի միջոցի կարիք ունեն։ Մարիկան փորձում է բավարարվել միայն դրանով․ «Եկամտի այլ աղբյուր չունեմ, ապրում եմ թատրոնի աշխատավարձով։ Ես այնքան շատ եմ սիրում ու հարգում իմ մասնագիտությունը․․․ պարզ է, որ ես փողի համար չեմ թատրոնում, որովհետև շատ քիչ են վճարում, բաց փորձում եմ բավարարվել քչով»։

Ապագայի մասին խոսել դերասանուհին զգուշացավ․ «Ծրագրեր կազմել չի սիրում։ Եթե ինձ գրավի նյութը, մեծ հաճույքով և՛ կնկարահանվեմ, և՛ կխաղամ։ Կարևորն այն է, որ բովանդակությունն ինձ հետաքրքրի։ Հիմա ուզում եմ ինձ փորձել որպես ռեժիսոր»։

 
դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները