Արթուր Ավագիմյանը դարձել է գոլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)
Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» 2:2 հաշվով է ավարտել «Ալեքսանդրիայի» հետ տնային հանդիպումը:
Հանդիպման հաշիվը 68-րդ րոպեին բացել է 24-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, որը երկրորդ գոլն է խփել ընթացիկ առաջնությունում: Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հանդես է եկել 87 րոպե:
Արթուր Ավագիմյանը նաև ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
6 խաղից հետո «Չեռնոմորեցը» 4 միավորով 14-րդ տեղում է: