Փլված ու քարուքանդ եղած դպրոցը հիմնանորոգվել է բարերարների կողմից (լուսանկարներ)

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Միսաք Մեծարենցի անվան հ․146 դպրոցը, որը վերջերս հիմնանորոգվեց բարերարների կողմից, իր դռներն է բացել աշակերտների առջև։ 

Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանը հիացմունքով է խոսում այն կազմակերպվածության և պատրաստակամության մասին, որ ցուցաբերվել է հիմնանորոգումը նախաձեռնող Արտյոմ Հարությունովի և իր ընկերների՝ Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի, միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանի, Օդեսայից՝ Սարդարյան ընտանիքի, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի,  Լվովի համայնքի ղեկավար Ավետ Սարաջյանի, Ալեքսանդր Լեխովիցերի և այլոց կողմից։

Փլված ու քարուքանդ եղած դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է 44 օրում, շինարարներն աշխատել են երեք հերթափոխով. պատճառն այն էր, որ բարերարները ցանկանում էին` դպրոցի աշակերտներն անպայման սեպտեմբերի 1-ին այցելեն բարեկարգված դպրոց։

Դպրոցի տնօրենի զարգացման ծրագրում դեռևս տարիներ առաջ գրված էր, որ 7500 քառ․ տարածք ունեցող դպրոցի լրջագույն խնդիրներից է մեկ, այն էլ անմխիթար վիճակում գտնվող զուգարանի առկայությունը։ Իսկ այսօր բոլոր հարկերում կան զուգարաններ՝ առանձնացված ըստ սեռերի, տպավորիչ են նաև դասասենյակները, որոնք վերանորոգվել են ըստ թեմաների՝ աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա։ Մեծ ու ընդարձակ դասասենյակ է հատկացվել «Արմաթ» լաբորատորիային և թարմացվել է համակարգչային տեխնիկան։ Քարուքանդ եղած բակն ասֆալտապատվել է ու բարեկարգվել։ Բարերարները մեծ ուշադրություն են դարձրել սպորտային դահլիճին և վերանորոգումից հետո զինել անհրաժեշտ բոլոր պարագաներով, ամբողջությամբ վերանորոգված է հանդիսությունների սրահը։

Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանը, որն այսօր այցելել էր դպրոց, մեզ հետ զրույցում ասաց․ «Այս դպրոցի վերանորոգումը լավագույն օրինակ է բարերարների համախմբածության համար, 44 օրում մենք ցույց տվեցինք, որ կարող են մի նպատակի շուրջ հավաքվել Սփյուռքի և Հայաստանում ապրող հայերը և կյանքի կոչել այն»։ Արտաշես Սարգսյանը հույս է հայտնում, որ այս նախաձեռնությունը կլինի վարակիչ այլոց համար և նոր դպրոցներ ու մանկապարտեզներ կվերանորոգվեն միահամուռ ուժերով` հանուն հայրենիքի զարգացման։

Հ․146 դպրոցը ևս 44-օրյա պատերազմում զոհված աշակերտներ ունի, և դպրոցի տնօրենը նախաձեռնել է Ազատ Գևորգյանի անվան դասարանի բացում։

Ի դեպ, այս համագործակցությունը սկիզբ է առել, երբ Մարիետա Դավթյանը ներկա է եղել Աջափնյակում բացված «Մեր թրերը դարձան խաչեր» խաչքարի բացմանը։ 

              
դիտվել է 68 անգամ
Լրահոս
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
Ամենաընթերցվածները