Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են Հայրենիքին մատուցած ծառայությունների համար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին 2021 թվականի օգոստոսի 9-ին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալ։ Նման մեդալով պարգևատրվում են այն անձինք, ովքեր ծանրակշիռ ավանդ են ունեցել ԼՂՀ տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման և զարգացման գործում, նպաստել ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը։

Ավելի ուշ՝ սույն թվականի սեպտեմբերի 2-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կողմից Ucom-ի աշխատակից Ա․Սարգսյանն արժանացել է նաև «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի։

2020 թվականի դեկտեմբերի 15-ին տվյալների կենտրոնների և ենթակառուցվածքների թիմի ավագ ինժեներ Կարեն Մելյանին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից շնորհվել է շնորհակալագիր՝ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ցուցաբերած տոկունության, արիության և հայրենանվեր գործունեության համար։

«Ucom-ում մենք կարևորում ենք երկրին օգտակար լինելու ոչ միայն թիմային ջանքերը, այլև յուրաքանչյուր աշխատակցի անհատական ներդրումը։ Պատիվ է աշխատել այսպիսի նվիրյալների հետ, ովքեր իրենց անձնական օրինակով են ոգեշնչում բոլորիս անել առավելագույնը»,- նշել է Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման գծով տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հիմա էլ թուրքի առաջ է կզել նիկոլը ու հանցագործ էրդողանի կոշիկներն է պատրաստվում լիզել. Աննա Մկրտչյան Խաղաղության օրակարգ չկա՝ կա հայ ազգից բույս սարքելու օրակարգ. Արմեն Աշոտյան Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը. Տիգրան Աբրահամյան Խաչիկ Ասրյան. «Ղրիմը Ռուսաստան է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստան» ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին 38-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և հայհոյել Փաշինյանին. նյութեր են նախապատրաստվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքն իշխանությունը դիտմամբ է տապալում. Տիգրան Աբրահամյան Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Champions Showdown․ Լեւոն Արոնյանը գրավեց 7-րդ տեղը Գեւորգ Ալեքսանյան․ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը բաց կթողնեն ԱԱ-ն, որպեսզի լիարժեք ապաքինված մոտենան Փարիզ-2024-ի շրջափուլին Այն տարածված լուրերը, թե իբր Հայկոյի վիճակը ծայրահեղ ծանր է, մի փոքր ուռճացված են Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց Ողբերգական վթար՝ Սյունիքի մարզում. վարորդը տեղում մահացել է Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների Սամվել Կարապետյանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ) Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրայի Արցախի դրոշը. «Հրապարակ» Ի՞նչ էր խնդրելու կամ ասելու Փաշինյանը Էրդողանին. Ղազինյան
Ամենաընթերցվածները