Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նպաստում է, որպեսզի հանրությունն ավելի տեխնոլոգիական դառնա

Հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) գերազանցության կենտրոնը 10 տարվա պատմություն ունի։ Այն հիմնադրվել է 2011 թվականին: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ այս ծրագիրը կյանքի են կոչում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը  (Հայաստան) և C-DAC կենտրոնը (Հնդկաստան)։ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կազմակերպում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դասընթացներտարբեր տարիքի ու սոցիալական խմբերի անձանց համար, դասախոսների վերապատրաստում, փոխանակման ծրագրեր, աշխատում է հայ-հնդկական համատեղ գիտահետազոտական նախագծերի խթանման ուղղությամբ։

Հայ-հնդկական միջպետական ծրագրի 10-ամյա գործունեությունը տպավորիչ է. ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2011 թվականից ի վեր կենտրոնն իրականացրել է շուրջ700 դասընթաց՝ մոտ 7000 մասնակցով, ավելի քան 150 սեմինար։ Աշխատանքներ են տարվել ավելի քան 400 երեխաների հետ։ 

Կենտրոնում կազմակերպվում են դասընթացներ տարբեր ուղղություններով ու ամենատարբեր թիրախայինխմբերի համար. աշխատում են և՜ երեխաների, և՜ ուսանողների, և՜ մեծահասակների հետ, մարդիկ, որոնք ցանկանում են փոխել իրենց աշխատանքը, վերամասնագիտանալ, դառնալ ավելի տեխնոլոգիական։ Դասընթացներ են կազմակերպվում նույնիսկ 50-ից բարձր տարիք ունեցող անձանց համար, որպեսզի վերջիններս ձեռք բերեն համակարգչային գոնե տարրական հմտություններ։

Կենտրոնում անցկացվում են նաև մասնագետների համար նախատեսված կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև ՏՀՏ դասընթացներ՝ հատուկ խմբերի, համալսարանների կամ որևէ կազմակերպության ներկա կամ ապագա աշխատակիցների համար: Այստեղ դասավանդում են փորձառու և պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող մասնագետներ։

Էմիլիա Հարությունյանը նշում է, որ աշխատում են երեք ուղղությամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, դիզայն, բիզնես։ Ըստ ծրագրի ղեկավարի՝ վեբ ծրագրավորումն այսօր ամենապահանջվածն է, բացի web ծրագրավորումանուղղությունից,ուսուցանվում են հետևյալ դասընթացները՝ QA, Linux, Javaծրագրավորում,Android, iOS, C++ և այլ ծրագրավորման լեզուներ։ Դասավանդման նյութը պարբերաբար փոփոխվում է՝ համապատասխանեցնելով շուկայի պահանջներին։ Պահանջված է նաև գրաֆիկական դիզայնը՝ վեբ դիզայն, ֆոտոշոփ, իլյուստրատոր, UI/UX դիզայն, 3DsMax` Գրաֆիկա և Անիմացիա։ Իսկ բիզնես թրեյնինգների շրջանակում կազմակերպվում են IT project management-ի, Eeffective management-ի և այլ դասընթացներ։ Այս օրերին դասընթացներին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցները՝ հատուկ պայմաններով։

Երեխաների համար մշակված են հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով՝ Scratch, Unity (8-11 տարեկանների համար)Web և Pythonծրագրավորում (12-16 տարեկանների  համար)  և C++ (13-16 տարեկանների համար)։ Բացի ծրագրավորումից,իրականացվում է նաև երեխաների կարողությունների զարգացման, տեխնիկական անգլերենի, մարքեթինգի և ռազմավարության մշակման դասընթացներ, և զարգացվում են ներկայացուցչական հմտությունները։ Ամռան ընթացքում կազմակերպվում են ամառային դպրոցներ տարբեր ուղղություններով։

­Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը գործում է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մասնաշենքում։ Տեղը պատահաբար չի ընտրված։ Այն տեղակայվել է կրթական հաստատությունում, որպեսզի ավելի մոտ, հասանելի լինի ուսանողական և դասախոսական հանրությանը։ Պարբերաբար անվճար սեմինարներ են կազմակերպվում տարբեր թիրախային խմբերի համար, սերտորեն համագործակցում են ԵՊՀ ֆիզիկայի ումաթեմատիկայի ևմեխանիկայի ֆակուլտետների հետ։

Կենտրոնն ունի հարուստ գրադարան՝ ծրագրավորման վերաբերյալ մոտ 4000 միավոր գիրք, ինչը հասանելի է բոլոր ցանկացողներին։

Կենտրոնի աշխատանքների արդյունավետության մասին փաստում են շրջանավարտների արձանագրած հաջողությունները։ Նրանցից շատերն առանցքային դիրքեր են գրավում հեղինակավոր կազմակերպություններում՝ Picsart, ServiceTitan, EPAM, Develandoo,  Volo, Ucraft և այլն։ Էմիլիա Հարությունյանը նկատում է, որ Հայաստանում գրեթե չկա ՏՏ կազմակերպություն, որտեղ չհանդիպեն իրենց ուսանողներին։ Մեր զրուցակիցը նշում է, որ դասընթացների պահանջը շատ մեծ է։ Մարդիկ փորձում են վերամասնագիտանալ, նոր հմտություններ ձեռք բերել՝ շուկայում ավելի մրցունակ դառնալու համար։

Կենտրոնը բաց է բոլորի համար, այդ թվում՝ սկսնակների։ Վերջինների հետ նախնական խորհրդատվություն է անցկացվում, հասկանում են դիմորդի նախընտրություններն ու կարողությունները և ուղղորդող խորհուրդներ տալիս։ Աշխատանքներ են տարվում նաև երեխաների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ։

Ներկայումքայլեր են արվում նաև ինժեներական ուղղությունը կենտրոնում զարգացնելու համատեքստում, քանի որ ինժեներական բնագավառը Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապագան է։

Այժմ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը բանակցություններ է վարում Հնդկաստանի գործընկերների հետ՝ համագործակցության երկրորդ փուլը ձեռնարկելու շուրջ՝ հիմնված առավելապես գիտահետազոտական ծրագրերի վրա։ Ծրագրվում է Հնդկաստանի և Հայաստանի գիտնականների հետազոտական խմբերի հետ համատեղ հետազոտական աշխատանքներ տանել ամենատարբեր ոլորտներում՝ ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա և այլն։

Կենտրոնի գործունեությանն առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ http://www.armindia.am/ կայքէջում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ղազինյանի ջանքերով և մասնակցությամբ՝ Հայաստանին խոշորածավալ օժանդակություն է ցուցաբերվել. «Փաստ» Սյունիքը չի կոտրվում փաշինյանական ճնշումներից Հիմա էլ թուրքի առաջ է կզել նիկոլը ու հանցագործ էրդողանի կոշիկներն է պատրաստվում լիզել. Աննա Մկրտչյան Խաղաղության օրակարգ չկա՝ կա հայ ազգից բույս սարքելու օրակարգ. Արմեն Աշոտյան Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը. Տիգրան Աբրահամյան Խաչիկ Ասրյան. «Ղրիմը Ռուսաստան է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստան» ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին 38-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և հայհոյել Փաշինյանին. նյութեր են նախապատրաստվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքն իշխանությունը դիտմամբ է տապալում. Տիգրան Աբրահամյան Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Champions Showdown․ Լեւոն Արոնյանը գրավեց 7-րդ տեղը Գեւորգ Ալեքսանյան․ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը բաց կթողնեն ԱԱ-ն, որպեսզի լիարժեք ապաքինված մոտենան Փարիզ-2024-ի շրջափուլին Այն տարածված լուրերը, թե իբր Հայկոյի վիճակը ծայրահեղ ծանր է, մի փոքր ուռճացված են Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց Ողբերգական վթար՝ Սյունիքի մարզում. վարորդը տեղում մահացել է Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների Սամվել Կարապետյանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ) Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրայի Արցախի դրոշը. «Հրապարակ» Ի՞նչ էր խնդրելու կամ ասելու Փաշինյանը Էրդողանին. Ղազինյան
Ամենաընթերցվածները