«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի «նոր ծնունդը», հետաքրքիր բացահայտումներն ու պրեմիերայի հայտնի հյուրը

Վստահ եմ՝ շատերս ենք տեսել և սիրում «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը, իսկ եթե, չգիտես՝ ինչու, դեռ չեք տեսել, ապա այդ բացը լրացնելու շատ լավ առիթ է ստեղծվել, քանի որ արդեն 15 տարեկան ֆիլմը նոր վերամշակմամբ վերադարձել է կինոթատրոններ։ Ի դեպ, ֆիլմի հին տարբերակն արդեն հասանելի չէ յութուբում, այնպես որ միակ լուծումը կինոթատրոն այցելելն է։
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Մեծ պատմություն փոքր քաղաքում ֆիլմի» սպասված պրեմիերան։ Օրն ու վայրը խորհրդանշակն են, քանի որ 15 տարի առաջ հենց այդ օրն ու այդ վայրում կայացավ ֆիլմի առաջին պրեմիերան։ ShowBiz.am-ը ևս ներկա է եղել պրեիմերային, զրուցել ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ, ինչպես նաև ֆիքսել երեկոյի հետաքրքիր կադրերը։

«Երբ 15 տարի առաջ մենք ֆիլմը նկարահանեցինք, այն արեցինք DVD ֆորմատի համար։ Տարիների ընթացքում ես շատ էի ափսոսում, որ չկա այն տարբերկաը, որը կարելի է էկրաններին ցույց տալ։ Քանի որ նախորդ տարի պանդեմիայի ընթացքում ազատ ժամանակ շատ ունեինք, ես որոշեցի վերադառնալ ֆիլմի արտադրությանը։ Մենք 5-6 ամիս աշխատել ենք ֆիլմի վրա, այն նորից հավաքել։ Գնացել ենք արխիվ, գտել ենք մեր 96 հատ դիջիթլ կասետները, եղած նյութը մոնտաժել ենք, գույներն ու ձայնը մշակել և հիմա անհամբերությամբ սպասում ենք ձեր արձագանքներին»,- նշում է Գոռ Կիրակոսյանը։

Հարցին՝ եթե հիմա նկարեիք ֆիլմը, ի՞նչ փոփոխություններ ու նոր լուծումներ կառաջարկեիք, ռեժիսորը նշում է․ «Եթե ես հիմա նկարեի այդ սցենարը, իմ կարծիքով՝ ուրիշ ֆիլմ կստանայինք։ Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում ես ավելի պրոֆեսիոնալ եմ դարձել իմ գործի մեջ, ամեն ինչին մի փոքր այլ տեսանկյունից եմ նայում։ Հաստատ հիմա որ նկարեի այդ սցենարով, շատ բաներ ուրիշ ձև կանեի։ Բայց երբ մենք սկսեցինք վերամշակել ֆիլմը, հասկացա, որ չեմ կարող այն փոփոխություների ենթարկել, քանի որ ևս մեկ անգամ նկատեցի, որ ֆիլմը ստացված է, ունի իր հմայքը և էներգիան։ Այնպես որ չկար ցանկություն այն որևէ կերպ փոփոխելու»։

Խոսելով արձագանքների և իր սպասելիքների մասին՝ ռեժիսորը պատմեց․ «Ես հիմա ինչ-որ սպասելիքներ չունեմ, քանի որ գիտեմ՝ ֆիլմն արդեն վաղուց գտել է իր դրական արձագանքները, թե՛ ինձ, թե՛ շատերի համար ֆիլմը հայկական ֆիլմադարանում իր տեղն արդեն ունի։ Ֆիլմը մինչ այժմ էլ չի կորցրել իր ակտուալությունը, ինձ մինչև հիմա էլ մոտենում, ասում են՝ գիտեք՝ մեր ընտանիքում էլ  է այսպիսի դեպք պատահել»։

Հիշելով ֆիլմի նկարահանումներն ու անցած ճանապարհը՝ ռեժիսորը նշեց, որ այն առանձնահատուկ բարդ է եղել հենց «հանգուցյալի»՝ Հրանտ Թոխատյանի համար․ «Ես ցանկություն ունեի ֆիլմում Հրանտ Թոխատյանին այլ դեր առաջարկել, բայց նա ասաց, որ ուզում է ֆիլմի ձայնը լինել, ես էլ ասացի, որ այդ դեպքում դագաղի մեջ պառկողն էլ դուք պետք է լինեք, նա համաձայնվեց։ Ես միայն հետո հասկացա, թե նա ինչու էր ուզում այդ դերով ներկայանալ, այդ ժամանակ Հրանտը նկարահանվում էր նաև «Մեր բակը» ֆիլմում և ուներ մեծ զբաղվածություն, մտածել է՝ երևի կգա, կպառկի, արագ ամեն ինչ կանի ու կվերջացնի, բայց նա հաշվի չէր առել, որ պետք է պառկի ամբողջ ֆիլմի ընթացքում։ Նրա համար նկարահանումները իրոք բարդ են եղել, քանի որ բոլոր դուբլերի մեջ նրա շունչը պահած էր, բացի այդ նկարահանումները անցկացվել են օգոստոս ամսին, իսկ նա անշարժ պառկած է եղել կոստյումով, վերնաշապիկով և փողկապով, ամեն վայրկյան քրտնում էր, գալիս մաքրում էին, մի խոսքով՝ նրա համար շատ բարդ է եղել, անգամ չէինք թողնում դագաղից դուրս գալ, քանի որ վախենում էինք, որ կոշիկները կկեղտոտի»։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, բնականաբար թիմը դրան որոշակի գեղարվեստական տարրեր է ավելացրել, բայց հիմքում իրական դեպք է ընկած։

Իսկ ֆիլմն արդյոք շարունակություն կունենա՞, թե՞ ոչ, ռեժիսորը նշում է․ «Ես միշտ իմ ֆիլմերին այնպիսի վերջաբան եմ տալիս, որ մարդկանց հաճախ թվում է, թե դրանք անպայման շարունակություն են ունենալու։ Բայց ես ինքս երբեք չեմ մտածում այդ ուղղությամբ։ Օրինակ՝ վերջերս, երբ նկարահանեցինք «Ազնիվ գողերը», բոլորը դրանից հետո ասում էին՝ հաստատ երկրորդ մաս էլ է լինելու։ Բայց իրականում այդպիսի բան իմ մտքով չի էլ անցել։ Ես ընդհանրապես չէի էլ մտածում, որ թաղման մասին նոր ֆիլմ կնկարեմ, բայց իմ նոր «Սևազգեստ կանայք» ֆիլմը կրկին թաղման թեմատիկայով է, և ես համարում եմ այն երկրորդ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»։ Բայց իրկանում այն լրիվ ուրիշ պատմություն է՝ ամբողջովին այլ կերպարներով։

Ռիմեյքի տարբերակի մասին ևս Գոռ Կիրակոսյանը դեռևս չի մտածում․ «Ես մտածում եմ, որ անիմաստ կլինի, եթե նկարեմ իմ ֆիլմի ռիմեյքը։ ֆիլմի ստեղծումից երկար ժամանակ պետք է անցի, որ կարողանաս նորը նկարել՝ նոր հանդիսատեսի համար։ Ես նկարել եմ իմ հնարավորությունների լավագույն տարբերակը, տվել եմ այն ամենը, ինչը կարողացել եմ և ստացել եմ այն տարբերակը, ինչն այժմ ունենք։ Չեմ հավատում, որ ես նույն պատմությունը կարող եմ ավելի լավ ձևով պատմել»։

ավելին

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Արմեն Սարգսյանը խուսափում է հերթական զիջումների մասը դառնալ. Աննա Գրիգորյան Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Դոլարն ու եվրոն էժանացել են Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Նախկին մարզպետ, նախկին նախարար Հայկ Չոբանյանը պաշտոն է ստացել Երկիրը որբի գլուխ է արդեն 3,5 տարի․ Արթուր Ղազինյան Հակառակորդը կրակոցներ է արձակել Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան Թշնամին Գեղարքունիքում ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորում է քաղաքացիների տները. Թագուհի Թովմասյան Բզկտված ԱՐՑԱԽ. ՋՐԱՂԱՑՆԵՐ. Արտակ Զաքարյան Վաղո՛, ո՞րն է քո հայրենիքը․ Աննա Գրիգորյանը «չծառայած», բայց բանակի մասին խոսող Վաղարշակ Հակոբյանին Հայաստանը գտնվում է 2-րդ դավադիր պատերազմի նախաշեմին Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում Ո՞ւմ պասերի կարիքն ունեք, միգուցե, Էրդողանի՞, Ալիևի՞. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանին Դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ կան. ԱԻՆ Հարգանք չեք վայելում․ իշխանությունը անձնական իրավապաշտպան կստանա, եթե Դուք ընտրվեք ՄԻՊ պաշտոնում. Ղազինյան Մեր երկրում քաղբանտարկյալներ կա՞ն. Աննա Գրիգորյանը` ՄԻՊ թեկնածուին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա Մկրտչյան ՆՈՐ հաղորդագրություն Արցախից Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են Ռուսաստան և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»․ Վանեցյան
Ամենաընթերցվածները