Գեւորգ Ալեքսանյան․ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը բաց կթողնեն ԱԱ-ն, որպեսզի լիարժեք ապաքինված մոտենան Փարիզ-2024-ի շրջափուլին

Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը բուժում են իրենց վնասվածքները եւ վերականգնողական փուլ անցնում: Նրանք բաց կթողնեն աշխարհի առաջնությունը, որպեսզի լիարժեք ապաքինված մոտենան Փարիզ-2024-ի ցիկլին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

Սեպտեմբերի 22-ից հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ վերջին հավաքն է սկսում աշխարհի առաջնությունից առաջ:

 «Սեպտեմբերի 22-ից վերջին հավաքն ենք սկսում Երեւանի «Օլիմպավանում» աշխարհի առաջնությունից առաջ: Կազմն արդեն հայտնի է, բայց կհայտարարենք հավաքի օրերին: Կազմի հետ կապված ընդհանուր հայտարարի կգանք ֆեդերացիայի հետ եւ կներկայացնենք:

Այս պահին հայտնի է 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչի անունը՝ Գեւորգ Ղարիբյան: Նախորդ շաբաթ Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանի եւ Տոկիո-2020 մասնակից Արմեն Մելիքյանի մասնակցությամբ ստուգողական գոտեմարտ անցկացրինք, որն ավարտվեց Գեւորգ Ղարիբյանի հաղթանակով ՝8:1: Ստուգողական գոտեմարտը աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք բերելու համար էր:

Հավաքին մասնակցում է 26 ըմբիշ: Կտեւի մինչեւ հոկտեմբերի 5-ը»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արթուր Ալեքսանյանը եւ Կարապետ Չալյանն ազատված են աշխարհի առաջնությունից: Ըմբիշներն այս շրջանում վերականգնողական փուլ են անցնում:

«Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը չեն մասնակցի աշխարհի առաջնությանը: Ինչպես հայտնի է, Արթուրը վնասվածք էր ստացել Օլիմպիական խաղերում: Այժմ բուժման փուլ է անցնում: Մարզումներ անում է, բայց միայն ֆունկցիոնալ: Ոտքի մկանաթելերը դեռ չեն բուժվել:

Կարապետ Չալյանն Օլիմպիական խաղերից առաջ ուներ վնասվածք, որը հնարավորինս բուժել էինք, որպեսզի այն չխանգարի Տոկիոյում: Այս շրջանում Կարապետը նույնպես վերականգնողական փուլ է անցնում: Երկուսին էլ անհրաժեշտ է վերականգնվել, վնասվածքները բուժել, որպեսզի Փարիզ-2024-ի ցիլկը լիարժեք կարողանանք անցնել: Հաջորդ Օլիմպիական խաղերին կարճ ժամանակ է մնացել, պետք է ամբողջովին բուժված անցնենք այս շրջափուլը:

Սեպտեմբերի 22-ից մեկնարկելիք հավաքին եւս Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի: Կարապետ Չալյանը կմասնակցի»,- նշեց Էդուարդ Սահակյանը:

Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օլոյում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել էր աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ ներկայացրած ըմբիշների ցանկը, ըստ որի Հայաստանի հավաքականը հանդես է գալու հետեւյալ կազմով. Նորայր Հախոյան  (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան  (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ):

Լուսինե Շահբազյան

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
Ամենաընթերցվածները