Ո՞վ է Փաշինյանի «հեղափոխական» բյուջեի իրական հեղինակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում, և հատկապես 2020-ի բյուջեն խորհրդարան ուղարկելու պահից ի վեր, հաճախ է հիշում այն հեղափոխական փոփոխությունները, որոնք արտացոլվել են 2019-ի բյուջեի ու տնտեսական ցուցանիշների մեջ: Վարչապետը փորձում է համոզել, որ եթե 2019-ի բյուջեն հեղափոխական է եղել, ապա գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը պետք է էլ ավելի հեղափոխական լինի: Սակայն հարց է՝ 2019-ի բյուջեի ո՞ր մասն էր այս իշխանությունների շնորհքը և ո՞ր մասն էր, այսպես ասած, հեղափոխական թիմի աշխատանքի արդյունք:

Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, նա միանգամից գցեց ժողովրդի տրամադրությունը՝ ասելով, որ կախարդական փայտիկ չունի, իսկ ի՞նչ արեց Փաշինյանը՝ բարձր պահելով ժողովրդի տրամադրությունը հայտարարեց իր գաղտնի զենքի՝ կախարդական փայտիկի մասին։ Կարապետյանը 7,5 տոկոս տնտեսական աճ էր գրանցում, բայց ժողովրդին ասում էր, որ դուք ձեզ վրա դա կզգաք մեկ տարի անց, իսկ Փաշինյանը 7,5 ն էլ է մսխում, բայց ժողովրդին խոստանում է աշխատավարձի բարձրացում:

Վարչապետը նաև շատ է սիրում խոսել հեղափոխությունից հետո ստեղծված 50 հազար աշխատատեղի մասին, բայց այն մանրամասնել սկսել է 2019-ի հունվարը համեմատելով 2018-ի հունվարի հետ: Փաշինյանն ասել է, որ այդ թիվը կարող է ֆանտաստիկա թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է: Իսկ իրականությունն այն է, որ դրանք հիմնականում ստվերից դուրս եկած աշխատողներն են, որոնք նոր իշխանությունները փորձում են ներկայացնել որպես իրենց կառավարման ընթացքում ստեղծված աշխատատեղեր։ Փաշինյանն իրականում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական հաջողություններն է իրենով անում։ Ահա այս դեպքում է, որ նոր կառավարությունը դեռևս շարժվում է նախկին կառավարության իներցիայով։

Կամ ինչպես է ստացվում, որ Իմ քայլի պատգամավորները իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրում են Հայաստանի 2018թ. տնտեսական ցուցանիշները ըստ եռամսյակների, որից երևում է, որ 2018 թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը եղել է 9,9 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 7,4, իսկ հաջորդ եռամսյակներին՝ 2,5 և 3,4: Մինչդեռ մոռանում են հիշեցնել, որ Առաջին եռամսյակում վարչապետը Կարապետյանն էր, երկրորդ եռամսյակում նա զրկվեց վարչապետությունից, և սկսվեց տնտեսական աճի նվազումը, իսկ երրորդ և չորրորդ եռամսյակներում վարչապետն արդեն Նիկոլ Փաշինյանն էր: Այս ցուցանիշներից կարելի է միայն մի եզրակացություն անել՝ որքան լավ կլիներ Հայաստանի համար, եթե Կարեն Կարապետյանը շարունակեր մնալ վարչապետ և որքան ակնհայտ է այն փաստը, որ Կարապետյանի կառուցած տնտեսության իներցիան երկար տևել չի կարող…

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին
Ամենաընթերցվածները