Այսօր կապիտուլյացիայի սիմվոլը խորհրդարանում հերթական անգամ ստել է, խեղաթյուրելով իրեն բաժին հասած բանակցային ժառանգության էությունը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Այսօր կապիտուլյացիայի սիմվոլը խորհրդարանում հերթական անգամ ստել է, խեղաթյուրելով իրեն բաժին հասած բանակցային ժառանգության էությունը։
 
Դեռևս 2020-ի հոկտեմբերի 14-ին հրապարակավ ասել եմ՝ Հանրապետականն ապագա կապիտուլյանտին ժառանգել է Ազատ ու Անկախ Արցախ, բանակ ,որը հենց ինքն անվանում էր մարտունակ ու տարածաշրջանում խնդիր լուծող,Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ, որը նա մսխել է։
 
Ավելին, այս ամենի մասին ուղիղ ասել եմ նաև նրա հետ հանդիպման ընթացքում։
 
Իսկ ի՞նչ բանակցային ժառանգություն է իրականում Հանրապետական իշխանությունը նրան թողել։
 
2008-2018թթ. Հայաստանը նախ և առաջ բանակցել է կարգավիճակի հարցը։
 
Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները 2009-2013թթ. արել են 5 հայտարարություն, որոնց համաձայն Արցախի ժողովուրդն ունի պարտադիր կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակման։
 
2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ստիպված ստորագրել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։
 
2016-ի հոկտեմբերին Ալիևը հայտարարում է, թե «իր վրա ճնշում են գործադրում, որ ճանաչի Արցախի անկախությունը»։
 
2020-ի պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը ,քաղաքական ապտակ հասցնելով կապիտուլյանտին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի համաձայն Արցախը ստանալու էր սկզբում միջանկյալ, իսկ այնուհետև վերջնական կարգավիճակ՝ առանց որևէ սահմանափակման։
 
Քարվաճառն ու Լաչինը մնում էին մեր վերահսկողության տակ մինչև Արցախի վերջնական կարգավիճակի տրամադրումը։
 
Ի դեպ,ամիսներ առաջ նույն բանը հաստատեց կապիտուլյանտի «կառուցողական» գործընկերը»։
 
Իսկ ամենակարեւորն այն էր,որ այդ ամենն արվելու էր առանց որևէ պատերազմի և զոհի։
 
Հիմա ասեք ինձ՝ սրանից ավելի հայանպաստ հարցի լուծում եղե՞լ է։
 
Իհարկե՝ ոչ։
 
Իսկ ի՞նչ արեց այս «փորձանքը»։
 
Հրաժարվեց հայանպաստ բանակցային ժառանգությունից, Ալիևին «կառուցողական» համարեց, Արցախը Հայաստան է և վերջ սադրիչ հայտարարությամբ մեզ ներքաշեց կործանարար պատերազմի մեջ, հազարավոր նահատակների պատճառ դարձավ, պատերազմի սկզբում հրաժարվեց ռուսական խաղաղապահներից, հոկտեմբերի 19-ին մերժեց Պուտինի ՝պատերազմը դադարեցնելու առաջարկը, հանձնեց Հադրութը, Շուշին, Թալիշն ու Արցախի մեծ մասը,ստորացվեց թշնամու կողմից ու «թաքուն» կնքեց կապիտուլյացիան։
 
Հունվարի 11-ին Մոսկվայում հերթական անգամ «ծնկի եկավ» թշնամու առաջ՝ ստորագրելով մի թղթի տակ, որտեղ գերիների վերադարձի մասին խոսք չկար։
 
Եթե այսքխնից հետո նա դեռ խոսում է,ուրեմն՝ մեզ հասնում է։
դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել
Ամենաընթերցվածները