«Հայոց արծիվները» միշտ Արցախի կողքին են

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն այն եզակի քաղաքական ուժերից է, որ մշտապես եղել և գտնվում է Արցախի կողքին։
 
Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, գործիչների, որոնք միայն պատեհ առիթով են հայտնվում Արցախում, կամուֆլյաժով նկարվում և ցրվում, «Հայոց արծիվներն» ու կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը Արցախի կողքին են թե՛ ուրախ, թե՛ տխուր օրերին, ռազմի դաշտում ու խաղաղ պետականաշինության ժամանակ։
 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի մի խումբ ներկայացուցիչների՝ հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի հիմնախնդիրներին՝ քննարկելով ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատարը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը օր առաջ լինել Արցախում, համախմբվել Արցախի, Արցախի Նախագահի և Արցախում բնակվող ժողովրդի շուրջ, կառուցել ու շենացնել վիրավոր Արցախը:
 
Հայոց արծիվների կամավորները մասնակցել են նաև Ապրիլյան պատերազմին, իսկ 2020թ-ի պատերազմի ժամանակ մասնակցել են Մարտունու շրջանի պաշտպանությանը և անառիկ պահել Մարտունին։ Խաչիկ Ասրյանը արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակից է, ամիսներ առաջ էլ Արցախի նախագահը «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշան էր հանձնել նրան։
 
Խաչիկ Ասրյանը երբեք չի ընկրկել իր քաղաքական սկզբունքներում, եղել է գործող իշխանությունների ամենաթունդ քննադատը նույնիսկ այն պահին, երբ մյուսները լռում էին։ Այսօր էլ նա Հայաստանում քննադատում և ընդդիմադիր գործունեություն է ծավալում Հայաստանի թուրքահպատակ իշխանությունների դեմ։
 
Նարեկ Սիմոնյան
դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները