Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. դանակով զինված տղամարդը Արթիկի հիվանդանոցում բուժաշխատողների նկատմամբ ավազակային հարձակում է կատարել.

SHAMSHYAN.com-ի  տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում մի քաղաքացի ներս է մտել «Արթիկ» բժշկական կենտրոն և դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել այդ անձին, ապա բերման ենթարկել ոստիկանության Արթիկի բաժին։  Բերման ենթարկվածը փորձել է դիմադրություն ցույց տալ ոստիկաններին, ինչն էլ ստիպել է վերջիններիս նրա նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ ավազակային հարձակում կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արկադի Մ-ն է, ով մտել է հիվանդանոցի ընդունարան, ներսից դռան վրա եղած բանալիով փակել է դուռը, ապա գրպանից հանել դանակն ու պահել «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր Սաթենիկ Վ-ի, շտաբուժօգնության հերթապահ բուժքույր Աննա Ս-ի վրա և պահանջել սեղանին դնել բջջային հեռախոսները իրենց մոտ եղած գումարները տալ իրեն։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնոմ հարուցվել է քրեական գործ, և քրգործի շրջանակում Արկադի Մ-ն ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արկադի Մ-ն նախկինում եղել է դատապարտված, իսկ այդ ուշ ժամին հիվանդանոց է մտել՝ աշխատակիցներին ասելով, թե իրեն վատ է զգում, խնդրում է, որպեսզի արյան ճնշումը չափեն։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ավելին

 

 
 
 
 
դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը
Ամենաընթերցվածները