ՏԵՍԱՆՅՈՒԹ. 60.000 դրամ` չկահավորված սահմանը հսկելու համար. ՊՆ-ի նոր նախագիծը

Պաշտպանության նախարարությունը ցանկանում է բարձրացնել այն զինծառայողների աշխատավարձը, որոնք նոր՝ պետարազմից հետո ձևավորված ու դեռևս չկահավորված բնագծերում մարտական հերթապահություն կիրականացնեն: Նախագիծը e-draft համակարգում արդեն իսկ շրջանառվել է:

Ըստ առաջարկվող փաթեթի՝ օրական 12 ժամից պակաս հերթապահությունը չի հաշվարկվի: Հավելավճարը չի տարածվի պարտադիր զինվորական ծառայություն իրականացնողների ու կրտսեր սպայական անձնակազմի վրա:

Թե կոնկրետ որ մարտական դիրքերում ու գոտիներում ծառայություն իրականացնելու համար զինվորականները հավելյալ աշխատավարձ կստանան, դա հաստատելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայացրած լիազոր մարմինը:

44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի պետական սահմանը երկարել է մոտ 200 կմ-ով: Նոր ձևավորված բնագծերի մեծ մասը, ցավոք, մինչ օրս կահավորված չէ: Խնդրի մասին դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի մարդու իրավուքնների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել:
Չկահավորված բնագծերի ու դիտակետերի համար արդարացում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր գտել՝ ասելով, թե ձմեռ էր, ձյուն էր, ու կահավորել չեն հասցրել:

«Ձմեռն ու ձյունը ոչ թե հիմնավոր պատճառ, այլ սոսկ պատրվակ է չարածներն արդարացնելու համար»,- հակադարձելով Գրիգորյանի պնդումներին՝ ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նրա համար անընդունելի է, որ պատկան մարմինների համար անվատնգության երաշխիքը գումարն է: Ավելին՝ անտրամաբանական է նախագծի այն կետը, ըստ որի՝ զինծառայողները զրկվելու են հավելավճարից, եթե չկահավորված բնագծում նվազագույն կահավորում հայտնվի: Հովսեփյանը մտավախություն ունի, որ նվագազգույն կահավոումը, ըստ պաշտպանության նախարարության, կարող է, օրինակ, մեկ վրանը կամ անձրևանոցը լինել:

Չկահավորված բնագծերի մասով ArmLur.am-ի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը:

Նշենք, որ եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա չկահավորված բնագծերում հերթապահություն իրականացնելու համար զինվորականները մինչև 60 հազար դրամ հավելավճար կստանան:

ավելին

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ»
Ամենաընթերցվածները