ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց թեստի կամ պատվաստման հարսանիքի մասնակցել չեք կարող. նոր կանոններ կգործեն

Եթե հարազատի հարսանիքին պետք է մասնակցեք, ապա առանց պատվաստման սերտիֆիկատի կամ ՊՇՌ թեստի բացասական եզրակացության չեք կարող: Առաջիկայում Հայաստանի զվարճանքի վայրեր մուտք գործել հնարավոր է լինի միայն ՊՇՌ թեստի բացասական եզրակացության կամ պատվաստման սերտիֆիկատի առկայության դեպքում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է զվարճանքի վայրեր մարդկանց թողնել պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման կամ բացասական ՊՇՌ թեստերի առկայության դեպքում։ Ի դեպ, օրեր առաջ պարզ դարձավ, որ հնարավոր է առաջիկայում դադարեցվի չպատվաստված քաղաքացիների բուժման սուբսիդավորումը։ Խոսքը մոտ 800 հազար դրամի մասին է։

Սա, իհարկե, քաղաքացիների կողմից վատ ընդունվեց: Հիմա էլ առողջապահության նախարարության թիրախում է հայտնվել ռեստորանային բիզնեսը։ Տեղեկացնենք, որ նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով ռեստորանայաին ծառայությունների ոլորտը բավականին շատ տուժեց։ Ոլորտի մասնագետների խոսքերով, վնասը հասել է հարյուրավոր միլիոնների: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում մտահոգվեց՝ նշելով, որ այս ընթացքում Հայաստանից հեռացել են բազմաթիվ բարմեններ, խոհարարներ: «Հանրապետությունը լքել է արդեն 100 հազար մարդ, որից 15-20 հազարը մեր ոլորտի աշխատողներ են՝ բարմեններ, մատուցողներ, խոհարարներ, որոնք գնացել են եւ այլ երկրում են աշխատանք, բախտ փնտրել:

Գործարարներ են լքում Հայաստանը: Ռուսաստանի օրինակը իրենց համար պետք է պարզ լիներ. այս բնագավառը չի կարող վիրուսի տարածման աղբյուր լինել, հասարակական սննդի ոլորտը ամենամաքուրն է: Ես նախարարին բարեկամական խորհուրդ եմ տվել, ասել եմ՝ գնացեք հասարակական տրանսպորտում ստուգում իրականացրեք, գնացեք զբաղվեք ձեր քաղաքական ուժի քաղաքական հավաքներով: Գնացեք օդանավակայան. պետությունը հայտարարաել է ստերիլ զոնա, որի ներսում եւ դրսում կատարվում է վակխանալիա, այսինքն ստերիլ զոնայից դուրս մարդիկ իրար գլխի հավաքված են, ներսում իրար գլխի հավաքված են: Բանը ռեստորանատորների բողոքին չի հասնելու, այստեղ ժողովուրդն է պայքարելու, որպեսզի կարողանա նստել»,- ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ Բարսեղյանը:

Ի դեպ, զրույցի ընթացքում տեղեկացավ, որ առողջապահության նախարարությունը մինչ այս հանդիպել է այս ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման եղել է պարտադիր պատվաստումը. «Այդ պարտադրանքի համար էին կանչել, ասացին՝ ձեր աշխատողները գնան պատվաստվեն: Բայց մենք ասացինք՝ դա իրավաչափ չէ, ինչպես կարող ենք մարդուն ստիպել գնալ պատվաստվել, բայց դե այս մարդիկ սովոր են օրենքն անտեսել, եթե իրենց ինչ որ բան պետք է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»
Ամենաընթերցվածները