Վաղվանից ուժի մեջ է մտնում նախարարի հրամանը, ըստ որի, աշխատողը պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստի՝ բացասական արդյունքով փաստաթուղթ

Հանրապետությունում հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի, աշխատողը պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, իսկ եթե պատվաստված չէ, ապա 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանափակումներն ունեն իրենց արդյունավետությունը: Հույս ունենք, որ այս սահմանափակումների արդյունքում կկարողանանք իրավիճակը կառավարելի դարձնել»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ ներկայացնելու պահանջը փոխվի, և ժամկետները վերանայվեն՝ դառնալով 10 կամ 7 օրը մեկ, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս պահին նման քննարկումներ չկան, սակայն չի բացառվում, որ և՛ այդ, և՛ այլ սահմանափակումների հարցը դիտարկվի:

Լրագրողի հարցին, թե արդյոք նոր սահմանափակումներ ասելով Ռոմելլա Աբովյանը նկատի ունի ժամանցի վայրեր, հանրային սննդի օբյեկտներ այցելելո՞ւն, ինչը կթույլատրվի պատվաստման կամ թեստավորման բացասական պատասխան ունենալու պարագայում, մասնագետը նշեց, որ կա այդպիսի աշխատանքային փաստաթուղթ, որը դեռ քննարկման փուլում է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:

Խոսելով պահանջների խստացումից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրեցին Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ գործատուն կկարողանա ազատել աշխատողին Covid-ի պատվաստման սերտիֆիկատ կամ թեստավորման թուղթ չունենալու դեպքում:

«Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման սերտիֆիկատը կամ թեստավորման փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ բաց թողած ժամանակի համար: Այդպես 30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում, գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը: Ասեմ, որ այդ բաց թողած ժամանակահատվածը չի կուտակվելու որպես ամենամյա արձակուրդ և աշխատանքային ստաժ չի համարվելու»,- ասաց Ռուբեն Սարգսյանը:

Նույն կարգավորումները գործելու են հանրային ծառայողների պարագայում: Տիգրան Դադունցի խոսքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում սահմանվել է առանձնահատուկ հիմք հանրային ծառայողների և հանրային պաշտոններ զբաղեցնողների լիազորությունների դադարեցման համար:

«Նման քայլի դիմել ենք՝ միջազգային փորձը հաշվի առնելով: Որպես օրինակ նշեմ, որ վերջերս ԱՄՆ-ում սահմանվեց հանրային ծառայողների հետ կապված նման սահմանափակում, ինչն այժմ փորձում ենք կիրառել մեզ մոտ»,- ասաց Տիգրան Դադունցը:

ավելին

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է Առանձնապես խոշոր չափերով ափիոնի հայտնաբերում` Սյունիքում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը Բաքուն տեխնիկայի կամ զինшմթերքի հերթական խմբաքանակն է ստացել. ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ուշագրավ թռիչքները Չինաստանում տեղի է ունեցել թռչող մեքենաների մասնակցությամբ առաջին վթարը (տեսանյութ) Բազկամարտի աշխարհի առաջնությանը ԵՊԲՀ ուսանողուհի Մարիամ Սարգսյանը նվաճել է Աշխարհի չեմպիոնի տիտղոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի կատարում ՄԱԿ-ի կանոնադրությունը. Լավրով «Ֆուլ հաուս»-ի նկարահանումներն ավարտվել են, իսկ Մենչը հայտնվել է հիվանդանոցում Տրանսպորտային միջանցքների աշխարհաքաղաքական առանցքը. «Փաստ» Հերթական բացասական ազդակը տնտեսության համար. ի՞նչ ենք վճարում մեկ հոգու քմահաճույքների համար. «Փաստ» «Օրվա իշխանությունը փաստացի կյանքի է կոչում դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի ծրագիրը». «Փաստ» Պատերազմ ընդդեմ հայկական խորհրդանիշների՝ հանուն թուրքական «զգացմունքների». «Փաստ» Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա. «Փաստ» Մանկապարտեզներն սկսել են գործել անվճար. «Փաստ» Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ» Լուրջ անհանգստություններ էլեկտրաէներգետիկ համակարգում. «Փաստ» Ռուսաստանում շարունակում է արգելափակված մնալ ևս 450 հայկական բեռնատար. «Սպայկան» միակը չէ. «Փաստ» ԱՄԷ նախագահը Ալիևի հետ այցելել է Արցախ (լուսանկարներ) Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային. Էրդողան Հայաստանում մսի և մակարոնեղենի գներն աճել են, ձվինն ու կարտոֆիլինը՝ նվազել Սպերցյանը բացակայում է ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակից Թրամփը հաջորդ շաբաթ կարող է հանդիպել Զելենսկու հետ Նյու Յորքում. Ռուբիո Թրամփը դատական հայց է ներկայացրել New York Times-ի դեմ Սկանդալ Քարդաշյանների տանը. Քլոեն բախում է ունեցել Քայլիի հետ կատուների պատճառով Սեպտեմբերի 21-ին Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը
Ամենաընթերցվածները