Վաղվանից ուժի մեջ է մտնում նախարարի հրամանը, ըստ որի, աշխատողը պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստի՝ բացասական արդյունքով փաստաթուղթ

Հանրապետությունում հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի, աշխատողը պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, իսկ եթե պատվաստված չէ, ապա 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանափակումներն ունեն իրենց արդյունավետությունը: Հույս ունենք, որ այս սահմանափակումների արդյունքում կկարողանանք իրավիճակը կառավարելի դարձնել»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ ներկայացնելու պահանջը փոխվի, և ժամկետները վերանայվեն՝ դառնալով 10 կամ 7 օրը մեկ, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս պահին նման քննարկումներ չկան, սակայն չի բացառվում, որ և՛ այդ, և՛ այլ սահմանափակումների հարցը դիտարկվի:

Լրագրողի հարցին, թե արդյոք նոր սահմանափակումներ ասելով Ռոմելլա Աբովյանը նկատի ունի ժամանցի վայրեր, հանրային սննդի օբյեկտներ այցելելո՞ւն, ինչը կթույլատրվի պատվաստման կամ թեստավորման բացասական պատասխան ունենալու պարագայում, մասնագետը նշեց, որ կա այդպիսի աշխատանքային փաստաթուղթ, որը դեռ քննարկման փուլում է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:

Խոսելով պահանջների խստացումից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրեցին Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ գործատուն կկարողանա ազատել աշխատողին Covid-ի պատվաստման սերտիֆիկատ կամ թեստավորման թուղթ չունենալու դեպքում:

«Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման սերտիֆիկատը կամ թեստավորման փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ բաց թողած ժամանակի համար: Այդպես 30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում, գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը: Ասեմ, որ այդ բաց թողած ժամանակահատվածը չի կուտակվելու որպես ամենամյա արձակուրդ և աշխատանքային ստաժ չի համարվելու»,- ասաց Ռուբեն Սարգսյանը:

Նույն կարգավորումները գործելու են հանրային ծառայողների պարագայում: Տիգրան Դադունցի խոսքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում սահմանվել է առանձնահատուկ հիմք հանրային ծառայողների և հանրային պաշտոններ զբաղեցնողների լիազորությունների դադարեցման համար:

«Նման քայլի դիմել ենք՝ միջազգային փորձը հաշվի առնելով: Որպես օրինակ նշեմ, որ վերջերս ԱՄՆ-ում սահմանվեց հանրային ծառայողների հետ կապված նման սահմանափակում, ինչն այժմ փորձում ենք կիրառել մեզ մոտ»,- ասաց Տիգրան Դադունցը:

ավելին

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ներգաղթյալներով նավակ է շրջվել Իտալիայի մոտակայքում, զոհվել է առնվազն 20 մարդ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 8 մարդ, նրանց թվում՝ երեք երեխա Ուսումնասիրություններ են կատարվել Ահնիձորում․ մատուռից ոչինչ չի պահպանվել ԵՄ առաջնորդները Թրամփին կոչ են անում աշխատել ԵՄ-ի և Ուկրաինայի անվտանգության շահերն ապահովող խաղաղության համար. Մերց Արմավիրիցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա Ռիհաննան կրկին ապացուցում է, որ հղիությունն ու նորաձևությունը կատարյալ համադրություն են Թրամփի և Զելենսկու տեսակոնֆերանսը կանցկացվի փակ ֆորմատով․ Bild Ռուս գործարարը գնում է Fabergé ապրանքանիշը 50 միլիոն դոլարով Պակիստանը հայտարարել է, որ զինյալների հետ բախումների ժամանակ առնվազն 9 զինվոր է զոհվել Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններին․ Մոհամմադ Ռեզա Արեֆ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին․ Կավելաշվիլի Գոռ Մալաքյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան Կապան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրшվոր Աչքերը տրորելը կարող է հանգեցնել եղջերաթաղանթի բարակեցմանը. Daily Mail Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև․ «Փաստ» 2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանը Վրաստանից 3,7 հազար տոննա կարտոֆիլ է ներմուծել Անառողջ ապրելակերպը թուլացնում է ուղեղի արգելակային համակարգը. Cerebral Cortex Կալլասը Ադրբեջանին խոստացել է ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Դոնարուման հեռացվել է «ՊՍԺ»-ի հայտացուցակից Կասկածյալը հայտնել է, որ իր տան հողամասում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութը պատկանում է իրեն Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության Bugatti-ն ստեղծում է ամենահազվագյուտ հիպերմեքենաների բաժին և ներկայացնում է իր առաջին գլուխգործոցը՝ Brouillard-ը Ոչ թե oկnւպացիա, այլ ազատագրում․ Նեթանյահուն՝ Գազային առնչվող ծրագրերի մասին Զելենսկին կրկին մերժել է տարածքներ «փոխանակելու» գաղափարը, որը նախկինում հնչեցրել էր Թրամփը
Ամենաընթերցվածները