Զառանցանք Է․ Ալիևը՝ իրանցի պաշտոնյաների հայտարարության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հերքում է Ղարաբաղում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներգրավվածության մասին հայտարարությունները։

Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ալիեւը նման հայտարարությունը «զառանցանք եւ Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ» է անվանել: 

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Իրանը մեղադրել է Իսրայելին այն բանում, որ նա ջանում է մոտենալ իրանական սահմանին Ադրբեջանի միջոցով՝ փորձելով օգտվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, ինչպես նաեւ հակամարտություն հրահրել Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում։

«Մենք հերքում ենք Ադրբեջանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները իբր Իսրայելին ազատագրված հողեր հրավիրելու հետ կապված։ Դա զառանցանք է։ Դա պարզապես պատրվակ է Ադրբեջանին վարկաբեկելու համար՝ հաշվարկված ներքին հանրության համար։ Ամեն մեկը կարող է գնալ եւ համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Ամեն բան ավերված է։ Երկրորդ՝ մենք պահանջում ենք, որպեսզի մեզ հարգեն այնպես, ինչպես մենք ենք հարգում մյուսներին»,- ասել է Ալիեւը։

Այսպիսով, Ալիեւը հակասում է ինքն իրեն։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը պարծենալով տեղեկացնում էր ամբողջ աշխարհից տարածքների վերականգնման համար բազմաթիվ ընկերությունների ներգրավվածության մասին։ Իսկ հիմա հանկարծ՝ ով ուզենա կարող է գնալ եւ համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Հավանաբար, Բաքուն թաքցնելու բան ունի։

դիտվել է 195 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները