ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Քաղաքական կոռուպցիայի համատեքստում այն «կջրվի»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ընդ որում՝ հետախուզումը հայտարարվել է միայն Հայաստանի տարածքում։

Մեր տեղեկությունները չեն հերքել ոչ դատախազությունից, ոչ ՊԵԿ-ից, ոչ էլ՝ ոստիկանությունից։

Հոկտեմբերի 5-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՊԵԿ՝ պարզելու, թե երբ է քրեական գործը հարուցվել Պոլոսկովի կողմից առերեւույթ չարաշահումների վերաբերյալ, ինչ հոդվածներով են նա եւ իրավախորհրդատու Նարեկ Ամբարյանը ներգրավվել որպես մեղադրյալ, երբ է Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Դատախազությունը խուսափել է տեղեկատվություն տրամադրել քրեական գործով իր՝ դատախազական հսկողության արդյունքների մասին եւ այն վերահասցեագրել ՊԵԿ-ին, իսկ ՊԵԿ-ն էլ չի հերքել, որ Պոլոսկովի նկատմամբ իրապես հետախուզում է հայտարարվել, սակայն նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով մերժել են տեղեկատվության տրամադրումը։

Հոկտեմբերի 8-ին գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ ոստիկանություն՝ կրկին խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե Պոլոսկովը երբվանից է գտնվում հետախուզման մեջ եւ արդյոք նրա նկատմամբ հայտարարվել է նաեւ միջազգային հետախուզում, թե միայն ներպետական։ Այս կառույցը եւս չի հերքել «Փաստինֆո»-ի տեղեկությունները, սակայն հայտնել են, թե իրենց 30 օր ժամանակ է պետք ուսումնասիրելու համար, որ պարզեն՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կա, թե ոչ։ Ակներեւ է, որ Տեղեկտվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները՝ թե դատախազությունը, թե ՊԵԿ-ը եւ թե ոստիկանությունը խախտել են՝ նպատակ ունենալով սահմանափակել նշված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվական հոսքերը, զերծ պահել թափանցիկությունից ու հրապարակայնությունից՝ հնարավորինս անարգել այն ջրելու եւ կոծկելու համար։

Սույն գործը քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ է. Կառավարության ղեկավարի ընդհուպ հրապարակային հրահանգներից հետո հարուցվեց քրեական գործ, տնօրենը ենթարկվեց քրեական հետապնդման, փոխվեց սեփականատերը եւ նույն քաղաքական հովանավորչության շրջանակներում կդադարեցվի նրա նկատմամբ հետախուզումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը դրանց 15% նվիրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ըստ մեր տեղեկությունների՝ գործարքի մի մաս է կազմել նաեւ քրեական գործի հետագա ընթացքը. Նոր սեփականատերը՝ ի դեմս Ռոման Տրոցենկոյին, բանակցությունների ընթացքում պահանջել է, որ նաեւ դադարեցվի քրեական հետապնդումը Պոլոսկովի նկատմամբ, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն ու հենց դա է պատճառը, որ դատախազաքննչական մարմիններն ու ոստիկանությունը փորձում են լռության մատնել գործը, քանի որ չգիտեն թե երբ՝ ինչ հրահանգ կիջեցվի քաղաքական հովանավորչություն իրականացնող անձի կողմից։

Ի դեպ, սույն գործի կոռուպցիոն դրսեւորումների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ գործարքի թափանցիկության խնդիր կա, ինչը շատ նման է Ծաղկաձորի «Գոլդեն փելես»-ի պատմությանը։

«Այսինքն` ինչպես դրա դեպքում «փրկագին» վճարվեց, որ որոշ մարդկանց նկատմամբ հետագա հետապնդումները դադարեցվեն, գուցե այս դեպքում էլ է նույնը։ Բայց սա զուտ ենթադրություն է։ Տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչ եղավ «Գոլդեն փելես»-ի հետ, մեկ տարբերությամբ, որ ենթադրում եմ՝ «Գեոպրոմայնինգ»-ն այդքան էլ թանկ գնով չի գնել 60 տոկոս բաժնետոմսերը»,-հավելել է Վարուժան Հոկտանյանը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 44 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները