Սկանդալային Լիլի Մորտոյի քրոջ լուսանկարներն ու անկեղծ խոստովանությունը Լիլիի մասին

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Լիլի Մորտոյի քրոջը՝ Թերեզա Մարտիրոսյանին:

Սկանդալային Լիլի Մորտոն իր արտաքինի և համարձակ կերպարների պատճառով մշտապես հայտնվում է քննարկումների ու քննադատությունների կիզակետում։ Նրա անձանական կյանքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։

 

Վերջերս իր հարցազրւյցներից մեկում Լիլին անկեղծ խոստովանել էր, որ բավական ծանր մանկություն է ունցել: Հոր մահից հետո Լիլիի մայրը միայնակ էր մնացել 5 անչափակաս երեխաների հետ և ստիպված էր նրանց պահելու համար վաճառել ամուսնու իրերը:

Լինում էին օրեր, երբ նրանք անգամ հացի գումար չունեին, ինքն ու քույրը ստիպված էին անտառ գնալ՝ ուտելու բան գտնելու համար:


Լիլիի քույրը մոդել Թերեզա Մարտիրոսյանն է։

Նրա կարիերան ի սկզբանե հետաքրքիր ճանապարհով է ընթացել. նա մուտք է գործել մոդելային ասպարեզ՝ մասնագիտությամբ լինելով պրոֆեսիոնալ երգչուհի:

Նա ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը։


«Մանուկ հասակում չեմ երազել մոդելինգով զբաղվելու մասին։ Ծնվել եմ Կապանում, և այնտեղ առհասարկ չկա նման հասկացություն։


Պատանեկությունից միայն երազանքս եղել է երաժշտությամբ զբաղվելն ու իտալական օպերայում երգելը։ Եվ այդ երազանքն ունեմ մինչ այսօր»,- մի առիթով պատմել է Թերեզան։


Վերջինս բոլորովին նման չէ Լիլիին։ Թերեզայի խոսքով՝ իրարից չափազանց տարբեր լինելու փաստը շատ է քննարկվում։

Մոդելը նշում է, որ իր համար դա սովորական երևույթ է, քանի որ ինքն ու Լիլին զույգ քույրեր չեն։


«Շատերը մինչև օրս զարմանում են, որ քույրեր ենք: Մենք նմանություններ չունենք, բայց կարող ենք միաժամանակ ասել նույն արտահայտությունը, լսել նույն երգը:

Մենք փոքրուց ենք տարբեր եղել, Լիլին արտաքնապես միշտ տարբերվել է բոլորից, հագել է տարբերվող հագուստ, մազերը հարդարել է տարբերվող ձևով:

Իսկ ես հանգիստ եմ եղել, յուրահատուկ առանձնահատկությամբ չեմ տարբերվել, հիմա էլ չեմ տարբերվում:

Մեր տարբեր լինելը վեճերի առիթ չի դառնում, փոքր տարիքում կարող էինք ափսեները լվալու կամ տունը հավաքելու համար վիճել, մեծ տարիքում վեճեր չեն եղել»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Թերեզան։


Վերջինս խոստովանում է, որ ի տարբերություն քրոջ, ով իր արտաքինի հետ կապված քննադատություններին լուրջ չի վերաբերվում, ինքը տպավորվում է յուրաքանչյուրի կարծիքից։

Այդ պատճառով Թերեզան քրոջ մասին մեկնաբանությունները չի կարդում։

ավելին

դիտվել է 86 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները