ԱՄՆ բնակություն հաստատած երգչուհի Անուշ Պետրոսյանը նոր մեքենա ունի: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:
Անուշն իր մեքենայի լուսանկարն է հրապարակել, որին կից գրել է.
«Սրանից լավերը ձեզ»:
Լուսանկարի մեկնանություններում հետևորդները շնորհավորել են երգչուհուն ՝ նրան մաղթելով անփորձանք երթ:
Հավելենք, որ Անուշն իրեն համարում է հայկական ռաբիսի թագուհի:
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ չի ճանաչում երգչուհի Նանային, ով ռաբիս երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Հենց Նանան է Հայաստանում հայտնի է որպես ռաբիսի թագուհի:
Նշենք նաև, որ Անուշ Պետրոսյանն ամուսնացծ է իր պրոդյուսերի՝ Ալֆրեդի հետ: Վերջինս նախկինում ամուսնացած է եղել:
Դեռևս ամուսնացած տղամարդու կարգավիճակով Ալֆրեդը, տարիներ առաջ եկել է Երևան, սիրահարվել Անուշին, ինչից հետո բաժանվել է և ամուսնացել Անուշի հետ:
Հավելենք, որ զույգը որդի ունի: