«Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական գործընթացի մեջ ներգրավվումը և ընտրություններին մասնակցությունը երբևէ ինքնանպատակ չի լինում: Դեկտեմբերի 5-ին Վայքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Կարեն Մինասյանը նշում է՝ ընտրություններին մասնակցելու որոշումը պայմանավորված էր համայնքում առկա ոչ բարվոք իրավիճակով: «Վստահ եմ՝ իմ անմիջական մասնակցությունը դրականորեն կազդի ավելի ապահով ու բարեկեցիկ համայնք ունենալու հարցում: Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է: Մյուս քաղաքական ուժերում ևս համայնքում հայտնի և ընդունված մարդիկ են: Ընտրությունը լինելու է ժողովրդինը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մինասյանը:

Ծրագրերի և ընտրվելու պարագայում աշխատանքի առաջնահերթ ուղղությունների մասին խոսելիս՝ նշում է, որ ուշադրության կենտրոնում լինելու են Վայքի նախակրթարանները: «Լուրջ խնդիր ունենք մանկապարտեզների բեռնվածության հետ: Ներդրողներ ունենք, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցները ներդնել համայնքում գործող մանկապարտեզները վերազինելու, վերակառուցելու, դրանց հնարավորություններն ավելի մեծացնելու հարցում: Իհարկե, այս ամենի հիմքում մեր քաղաքական թիմի հանդեպ վստահությունն է: Եթե ներդրված գումարները չբավարարեն կոնկրետ մանկապարտեզներին վերաբերող ծրագիրն ավարտին հասցնելու համար, մեր սեփական միջոցներով այն կյանքի կկոչենք: Եթե հարկավոր լինի, շատ կարճ ժամանակում նոր մասնաշենքեր կկառուցենք, ամբողջությամբ նոր մանկապարտեզ կբացենք համայնքում: Խնդիր ունենք նաև մանկապարտեզների որակի հետ: Փառք ու պատիվ այն անձնակազմին, որը մինչև հիմա կարողանում է մանկապարտեզները եղած չնչին հնարավորություններով գոնե այս մակարդակին պահել: Վստահ ենք, որ կարող ենք սա փոխել, ունենալ ավելի մեծ ու բարվոք մանկապարտեզներ, որոնք կվերածենք նախակրթարանների»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ժամանակին Վայք քաղաքում եղել է չորս մանկապարտեզ, հիմա ունեն ընդամենը երկուսը:

Ընդգծում է՝ հաջորդիվ ուշադրության կենտրոնում լինելու է երեխաների առողջ ապրելակերպը: «Համայնքը լողավազան չունի: Դժբախտաբար, ամառային արձակուրդների ժամանակ երեխաների՝ գետերում խեղդվելու դեպքեր են արձանագրվում: Շատ կարևոր ծրագիր է, որ մինչև 2022 թ.-ի ամառային արձակուրդները համայնքի երեխաների համար հասցնենք լողավազան կառուցել, որը լինելու է անվճար: Թե՛ լողավազանը, թե՛ մանկապարտեզը կառուցվելու են ոչ համայնքային միջոցներով, այլ մեր անձնական կապերի շնորհիվ ու մեր ֆինանսական միջոցներով: Մեր համայնքի բնակիչներից շատերը, որոնք այժմ բնակվում են արտերկրում և հանրապետության մյուս մարզերում ու այնտեղ են գործունեություն ծավալում, պատրաստակամ են մեզ օգնել: Մեզ համար առաջնահերթություն է, որ կարողանանք երեխաների մանկությունն ավելի երջանիկ ու բովանդակալից դարձնել:

Սա ուղղություններից մեկն է: Այս դեպքում խոսում ենք Վայք քաղաքի խնդիրների մասին, բայց չմոռանանք, որ 15 գյուղական համայնքներ խոշորացման արդյունքում դառնալու են Վայք համայնքի մի մասը: Գյուղական այս համայքներում էլ լուրջ ծրագրեր պետք է իրականացնենք՝ սկսած վարելահողերը ջրով ապահովելուց մինչև գյուղական համայնքներում տարբեր տեսակի ճանապարհները վերանորոգելուց: Ունենք սահմանամերձ գյուղեր, որտեղ բացակայում են թաքստոցները, այնտեղ առաջնային է դրանց կառուցումը: Եթե խնդիրների լուծումը փորձենք դիտարկել միայն համայնքային բյուջեի շրջանակում, բացառվում է, որ մոտակա տասը տարում կկարողանանք լուծել մեր առաջ քաշած խնդիրների գոնե 50 տոկոսը: Համայնքը ֆինանսապես ի զորու չէ դա անել»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Նոյեմբերի 10-ից համայնքում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Մինչ այդ էլ Մինասյանն ու իր թիմը զրույցների ու հանդիպումների ընթացքում տեղեկացել են բնակիչների հիմնական մտահոգություններին: «Համայնքում բնակչության առջև ծառացած հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, որի պատճառով մեծ թվով մարդիկ, ավաղ, արտագաղթում են համայնքից: Մեր առաջնահերթություններից է նոր աշխատատեղերի ստեղծումը: Նշեմ, որ ինձ ու իմ ընտանիքին պատկանող ընկերություններն այսօրվա դրությամբ ամենամեծ գործատուներն են: Հարյուրավոր աշխատատեղեր ենք ստեղծել՝ բավականին բարձր աշխատավարձերով, դա բոլորն են տեսնում: Ունենք հաջողված փորձ բիզնես ոլորտում: Այսօր թե՛ բիզնեսում, թե՛ կառավարման ոլորտում անձնական կապերը մեծ դեր են խաղում: Պատրաստվում ենք ի նպաստ օգտագործել գործարար շրջանակներում ունեցած մեր վստահությունը, նոր աշխատատեղեր ստեղծել և բարձրացնել մարդկանց զբաղվածության մակարդակը»,եզրափակում է Կարեն Մինասյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ» «Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ» Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ» Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ» Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ» «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ» Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ» Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Եթե ​​դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի. Բորել Մանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան Երեկ մահացած զինծառայողը 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից «Աննկարագրելի մարդ, կին ու մամա». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանի ծննդյան տարեդարձին ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել. Մեսսին երկրորդ տեղում է Ադրբեջանում զինվորի մարմին է հայտնաբերվել Եթե ԱՄՆ-ը վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա. ՌԴ փոխարտգործնախարար Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ) Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը
Ամենաընթերցվածները