Հանրաքվեին քաղաքական պասիվության պատճառն իշխանության անգործությունն է

 

Խեղդվողների փրկության գործը ոչ թե խեղդվողի, այլ փրկարարի գործն է։ Քաղաքական համայնքի պասիվ, չեզոք կեցվածքը Սահմանդրական հանրաքվեի վերաբերյալ անսպասելի էր միայն առաջին հայացքից։ Իրականում դա ունի խորքային պատճառ, որը խորացել է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո։ 

 

Քաղաքական համայնքի գոյության անհրաժեշտ պայմանը քաղաքական գործիչների ազատագրումն է կոնյուկտուրային կապանքներից և իռացոնալ կարծրատիպերից։ Բավարար պայմանը քաղաքական կրթվածության ընդհանուր մակարդակի բարձրացումն է։ Այս առումով՝ իշխանությունը պարտավոր է ազնիվ ու շիտակ ներկայացնել ազգային օրակարգը, հիմնավորել դրա քաղաքական, մշակութային անհրաժեշտությունը։ Այնինչ՝ ներկա իշխանությունները օրակարգի խնդիրներն ու մարտահրավերները ներկայացնում են մակերեսորեն, հատվածային և պոպուլիստական շեշտադրումներով։ Այս իրավիճակում օրինաչափ է քաղաքական համայնքի պասիվ ու չեզոք դիրքորոշումը։

 

Եթե իշխանությունները հասարակությանը բավարար չեն իրազեկում ապրիլի 5-ի խնդրի քաղաքական էության և քաղաքակրթական նշանակության մասին, ապա ժողովրդականություն ունեցող կուսակցությունների պասիվ, չեզոք պահվածքը նույնիսկ արդարացված կարելի է համարել։ Այսինքն՝ երբ ժողովուրդը չգիտի հանրաքվեն ինչի մասին է, ժողովրդականություն վայելող կուսակցության ակտիվ ներգրավվածությունը չի հասկացվի ժողովրդի կողմից, ինչի արդյունքում կուսակցության ժողովրդականությունը կարող է անկում ապրել։  

 

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ ազգային օրակարգի և մարտահրավերների մասին հանրությանը ճշմարիտ և լիարժեք իրազեկելու խնդիրը իշխանության խնդիրն է, ոչ թե ընդդիմադիր ուժերինը, առավել ևս՝ հանրությանը։ Այդ դեպքում՝ իշխանությունն ինչո՞ւ է անտեսում հոգևոր անվտանգային այս առաջնահերթ խնդիրը։ 

 

Հանրությանն անտեղյակության մեջ պահելը թվում է, թե ձեռնտու է քաղաքական մեծամասնությանը։ Սակայն ժամանակի ընթացքում այս մոտեցումը դառը պտուղներ է տալիս։ Քաղաքական թերկրթության, դրա հետևանքով խորացող իռացիոնալ վախերի, և դրանք շահարկող պոպուլիզմի հետևանքով հանրությունը հեռանում է հիմնարար արժեքներից, շեղվում ազգային օրակարգի ուղենիշներից, կորցնում ազգային իդեալը և ուղիղ գծող գլորվում հակաքաղաքրթական և նյութապաշտական անդունդը, որից դուրս գալն այսօր հրաշքին հավասար բան է թվում։ 

 

«Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգևոր Հայաստանի համար»:- Վահան Տերյան, Հոգևոր Հայաստան, 1914թ.:

 

Թաթուլ Մկրտչյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները