Հայաստանի հավաքականը պարտվեց ու կորցրեց ԱԱ-ին մասնակցելու բոլոր շանսերը

ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային ու 0-4 հաշվով պարտություն կրեց։

Հարկ է նշել, որ մեր ընտրանին ակտիվ էր սկսել խաղն ու մեկնարկային 15 րոպեների ընթացքում մի քանի վտանգավոր դրվագ ունեցավ։ Այսպիսով, 11-րդ րոպեին Նորբերտո Բրիասկոն հասավ մրցակցի դարպասային հրապարակ, գնդակը փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին, սակայն վերջինս չկարողացավ ավարտին հասցնել դրվագը։ Ապա, երկու րոպե անց մրցակցի դարպասի մոտ Տիգրան Բարսեղյանը գնդակը փոխանցեց Բրիասկոյին, որի՝ գլխով կատարած հարվածը բավականին շեղ ստացվեց։

22-րդ րոպեին մրցակցին հաջողվեց ճեղքել մեր պաշտպանությունը՝ շրջանցելով Կամո Հովհաննիսյանին, Էրիկ Վարդանյանին, Անդրե Չալըշրին ու Հովհաննես Համբարձումյանին, և գրավել Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին։

31-րդ րոպեին խառը իրադրությունում գնդակը հասավ Նորբերտո Բրիասկոյին, բայց նրա փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։

36-րդ րոպեին հեռահար հարվածով Յուրչենկոյի դարպասը գրավեց Էնիս Բարդին։

Երկրորդ կեսը ևս մեր թիմը պասիվ չէր սկսել, սակայն այստեղ ևս հաջողության հասնել չհաջողվեց։ 64-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը մրցակցի դարպասային հրապարակում կանոնները խախտեց մրցակցի ավագի՝ Էնիս Բարդիի նկատմամբ։ Մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, գնդակին մոտեցած Բարդին այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ ձևակերպելով դուբլ։

Խաղավարտին հյուսիսմակեդոնացիներն ավելացրել էին ճնշումը մեր ֆուտբոլիստների նկատմամբ, ու 79-րդ րոպեին Միլան Ռիստովսկին գնդակով բավականին տարածություն անցնելով ու շրջանցելով Հովհաննես Համբարձումյանին, խփեց իր թիմի 4-րդ գոլը։

89-րդ րոպեին մրցակցի նկատմամբ կանոնները խախտեց Դավիթ Տերտերյանը, մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին, գնդակին մոտեցավ կրկին Էնիս Բարդին ու կրկին գրավեց Յուրչենկոյի դարպասը՝ հեթ-տրիկ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը կորցրեց հնարավոր բոլոր շանսերը աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար։

Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Գերմանիայի հավաքականին։

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել
Ամենաընթերցվածները