Ինչ է իրականում պատասխանել Ալեն Սիմոնյանը ռուս լրագրողին

Երեկ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շտապեցին արտատպել «Комсомольская правда»-ի թղթակցի` «Պատերազմից մեկ տարի անց Արցախում» վերնագրով ծավալուն հրապարակման` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերաբերող հատվածը:

Ալեն Սիմոնյանի հետ զրույցում լրագրողն իր զգացողությունները ներկայացրել է որպես փաստ, որոնք բնավ չեն արտացոլում հարցազրույցի իրական պատկերը:
Եղելությունը հետեւյալն է՝ նախ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանձին հարցազրույց չի տվել տվյալ լրատվամիջոցի լրագրողին: Լրատվամիջոցի ներկայացուցիչն ԱԺ նախագահի հետ հանդիպել է նոյեմբերի 12-ին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ միասին՝ Հայաստան այցի շրջանակում:

Իրականում լրագրողի հարցը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը խեղաթյուրված են եւ կտրված կոնտեքստից: Լրագրողը հոդվածում նաեւ նշում է, որ փորձում է պաշտպանել Ռուսաստանին հերթական մեղադրանքից: Սակայն, հարցուպատասխանի ընթացքում հստակ երեւում է, որ ոչ միայն մեղադրանք չի հնչել Ռուսաստանի հասցեին, այլեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ լրագրողի դիտարկումների հետ:

Ներկայացնում ենք հարցուպատասխանը.

Լրագրող- Դուք հանձնել եք Ղարաբաղը...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Դուք կարծում եք, որ մենք հանձնե՞լ ենք Ղարաբաղը:

Լրագրող- Ես կարծում եմ, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը՝ ռուսաստանյանից մեկ այլ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաեւ հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, նույն ձեր տրամաբանությամբ...

Լրագրող- Իսկ դուք համաձայ՞ն եք այդ մտքի հետ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Իսկ դուք ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը: Որովհետեւ, գիտեք, երբ ասում եք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը, դուք վիրավորում եք զոհվածներին եւ այն ընտանիքներին, որոնք իրենց հարազատներին կորցրել են այդ պատերազմում: Մեր ժողովուրդը կռվել է մինչեւ վերջ, եւ եթե որեւէ մեկը պատրաստվեր որեւէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից, վերջացրած այնպիսի որոշմամբ, որի դեպքում 3800 զոհ չէր լինի հայկական կողմից: Այնպես որ, ասել, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան հանձնել է, նշանակում է՝ չիմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, չիմանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, եւ, ցավոք սրտի, Ռուսաստանում:

Լրագրող- Դեռ հոկտեմբերին ես Դոնբասի կամավորականների հավաքին էի: Մի քանի հազար մարդ պատրաստվում էին ձեզ օգնելու գալ: Միության ղեկավարն ասաց՝ պետք չի գնալ, մի քանիսը գնացել են եւ վերադարձել: Հայաստանում ընդունվել էր վարձկանության մասին օրենքը, եւ կամավորականներից շատերը հայտնվում էին այդ օրենքի տիրույթում: Այսինքն՝ դուք գիտակցաբար փակել եք այն մարդկանց հոսքը, որոնք պատրաստ էին արյուն թափել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Մենք մարդկանց քանակի հետ կապված խնդիր չենք ունեցել: Մեր խնդիրն այն էր՝ ինչպես պայքարել բայրաքթարների դեմ, որոնց հնարավոր չէր խոցել մեր ունեցած տեխնիկայով: Մենք դուրս ենք հանել մեր մոտավորապես 25 հազար զինծառայողներին այն տարածքներից, որոնք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ու դուք կարծում եք, որ պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մարդ չունեի՞նք: Իրո՞ք: Դուք կարծում եք, որ 2020 թվականին պատերազմը հաղթում են մարդի՞կ:

Կից ներկայացնում ենք տեսագրությունն առանց որեւէ միջամտության եւ դատողությունները թողնում ձեզ, թե արդյո՞ք հարցազրույցը վերածվել է բանավեճի կամ Ալեն Սիմոնյանը զրույցի կեսից «տաքացել է»: Կոչ ենք անում «Комсомольская правда»-ի թղթակից Դմիտրի Ստեշինին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից եւ ջուր չլցնել այն մարդկանց ջրաղացին, ովքեր փորձում են վնասել հայ-ռուսական հարաբերությունները ու իրենց քայլերով սեպ խրել բարեկամ եւ դաշնակից երկու երկրների միջեւ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանը Կոթիում մասնակցել է Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը Իրականացվել է ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար «Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ» Ձերբակալվել են Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն և շտաբի համակարգողը Այս բանակցողը չի կարող ի շահ Հայաստանի և Արցախի որևէ գործընթաց անել․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ի՞նչ տիպի ինքնավստահություն կամ տգիտություն պիտի ունենաս` համաձայնելու Թաթոյանին փոխարինել. Անժելա Նալբանդյան Արդյո՞ք որևէ մեկը ճանաչում է ՄԻՊ ՔՊ թեկնածուին. Ռոբերտ Հայրապետյան Այս ընտրարշավին մենք մոտեցել ենք քաղաքական զուսպ պայքարի մշակույթով և թիմային նոր որակով․ Էդուարդ Բաբայան Ադրբեջանցիները մեկ ամսի առաջ կովերին էին տարել, հիմա էլ՝ տիրոջը Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել կիպրոսցի պաշտոնակցին՝ բարենպաաստ բանաձևի համար Հրազդանի բնակիչները՝ ՔՊ Աբովյանի երթին TeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայում Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ՇՏԱՊ. Ի՞նչ անհասկանալի նյութ է շաղ տալիս ու թափում ուղղաթիռը ՀՀ օդային տարածքում.Տեսանյութ Շտապ․Կրակել են «Նիսան-Տիանայի» վրա վարորդը կին է եղել, որը մահացել է.Մանրամասներ Срочно! Շոկային Բացահայտումներ Հադրութից, Հրատապ Տարածել «Ի՞նչ փոխվեց, որ Լապշինը սկսեց Փաշինյանի մասին դրական արտահայտվել». Հոխիկյան «Fly Arna»-ն կսկսի նախնական 4 ուղղություններով կանոնավոր չվերթները Սերժ Սարգսյանի ելույթը խաթարել է իշխանության անդորրը 81 գերի է վերադարձել Հայաստան Ռուսաստանի աջակցությամբ Պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները․ Տիգրան Աբրահամյան Առավել կոշտ կանոններ են սահմավնել. նոր խստացումներ Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքները. Ղազինյան Եղանակը Հայաստանի Հանրապետությունում
Ամենաընթերցվածները