TeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայում

«Թիմ Փեյ» ՓԲԸ (ապրանքանիշը՝ TeamPay) տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու մասին:

Նորաստեղծ ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության (դրամական փոխանցումների իրականացման և վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա։

«Ընկերության առաջնային քայլերից է լինելու TeamPay մասնաճյուղերի բացումը Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում, որոնց միջոցով հաճախորդներին մատուցվելու են վճարումների ընդունման ծառայություններ: 2022թ: առաջին եռամսյակում մենք պլանավորում ենք ներկայանալ TeamPay բջջային հավելվածով, որով ֆինանսական և վճարումների շուկա ենք բերելու նոր գործիքներ՝ հեշտացնելով մեր հաճախորդների կյանքը», - ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։

«Մեր միասնական թիմը, ստեղծելով հայրենական նոր բրենդ, որդեգրել է ռազմավարություն, համաձայն որի, բացի ավանդական կապի ծառայություններից մատուցելու է ժամանակակից IT, ֆինանսական և այլ թվային ծառայություններ, որոնց պահանջը կունենա մեր բաժանորդը և հասարակությունը», - նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

TeamPay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռնելու վճարումներ կատարել ոչ միայն Team Telecom Armenia-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների և այլ վճարումներ:

«Թիմ Փեյ» ՓԲԸ-ի կոնտակտներ՝

Էլ. հասցե՝ [email protected]

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով մահացել է գնդապետ Թիմուր Մյասնիկովը Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ»
Ամենաընթերցվածները