Սահմանային իրավիճակն այս պահի դրությամբ

Այս պահի դրությամբ մի քիչ հանդարտվել է իրավիճակը, մերոնց ոնց որ թե հաջողվել է լռեցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։  Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

դիտվել է 1100 անգամ
Լրահոս
Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Դոլարն ու եվրոն էժանացել են Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Նախկին մարզպետ, նախկին նախարար Հայկ Չոբանյանը պաշտոն է ստացել Երկիրը որբի գլուխ է արդեն 3,5 տարի․ Արթուր Ղազինյան Հակառակորդը կրակոցներ է արձակել Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան Թշնամին Գեղարքունիքում ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորում է քաղաքացիների տները. Թագուհի Թովմասյան Բզկտված ԱՐՑԱԽ. ՋՐԱՂԱՑՆԵՐ. Արտակ Զաքարյան Վաղո՛, ո՞րն է քո հայրենիքը․ Աննա Գրիգորյանը «չծառայած», բայց բանակի մասին խոսող Վաղարշակ Հակոբյանին Հայաստանը գտնվում է 2-րդ դավադիր պատերազմի նախաշեմին Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում Ո՞ւմ պասերի կարիքն ունեք, միգուցե, Էրդողանի՞, Ալիևի՞. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանին Դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ կան. ԱԻՆ Հարգանք չեք վայելում․ իշխանությունը անձնական իրավապաշտպան կստանա, եթե Դուք ընտրվեք ՄԻՊ պաշտոնում. Ղազինյան Մեր երկրում քաղբանտարկյալներ կա՞ն. Աննա Գրիգորյանը` ՄԻՊ թեկնածուին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա Մկրտչյան ՆՈՐ հաղորդագրություն Արցախից Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են Ռուսաստան և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»․ Վանեցյան Ամբիոնից «շնաբարո դուրսպրծուկ» և այլ արտահայտություններն են հնչել. Ղազինյանը՝ ՄԻՊ նոր թեկնածուին
Ամենաընթերցվածները