Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղության դարաշրջանն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Միջազգային հանրության մոտ կարող ես խոսել խաղաղության դարաշրջանից և փորձես հանդես գալ կառուցողական դիրքերից, բայց, միևնույն ժամանակ, քո երկրի ներսում պետք է պատրաստ լինես ցանկացածի պահի հակազդել թշնամու ագրեսիային: Պետք է քո երկրի սահմաններն ամուր պահես, սահմանները զինես, զինվորին թիկունք լինես և ոչ թե նրան թշնամու դիմաց մենակ թողնես: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախում և Գեղարքունիքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղության դարաշրջանի մասին և հանրությանը հորդորում է զինվել «ամուր նյարդերով»:

Աննա Գրիգորյանի խոսքով՝ գործող իշխանություններն ամեն ինչ մասին մտածում են, բացի երկրի անվտանգությունն ապահովելու և առաջնագիծն ամուր պահելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության օրակարգը, ըստ պատգամավորի, կեղծ օրակարգ է՝ որն ուղեկցվում է ամենօրյա զոհերով.

«Ամեն բան իր գինն ունի, մենք պատերազմի գինը տեսանք, հիմա մենք իր հռչակած խաղաղության գինն ենք տեսնում, իսկ այդ խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Պետք է հստակ քաղաքականություն մշակվի՝ թշնամուն հակազդելու համար»,-ասաց Գրիգորյանը:

Ղազախստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների դեպքում Նիկոլ Փաշինյանն արագ գործի դրեց ՀԱՊԿ մեխանիզմները եւ Հայաստանը, ՀԱՊԿ շրջանակներում, շուրջ 100 զինվորական ուղարկեց Ղազախստան:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի դեպքում Նիկոլ Փաշինյանը նույն շտապողականությամբ չդիմեց ՀԱՊԿ-ին.

«Ղազախստանի դեպքում մեր իշխանությունն արագ աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները, եթե այդպես աշխատեցնող տղաներ եք, մի հատ էլ աշխատեցրեք, երբ սեփական երկրի նկատմամբ է ագրեսիա սանձազերծվում: Մենք տեսնում ենք, որ տոտալ անգործություն և անկարողություն է՝ որևէ կերպ մեր երկիրը պաշտպանելու հարցում: Այս մարդիկ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի ազգային և պետական շահի մասին, ամեն բան անում են միայն սեփական աթոռներից չզրկվելու համար»,-ասաց Աննա Գրիգորյանը և շեշտեց, որ Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիայի ֆոնին ՀՀ իշխանություններն անպայման պետք է դիմեին ՀԱՊԿ-ին.

«Եթե Ղազախստանում իրադարձությունների հետ կապված րոպեների ընթացքում կարողացել եք գործի դնել ՀԱՊԿ մեխանիզմները, ապա բարի եղեք սեփական երկրի անվտանգության համար նույնն անել»,-ասաց զրուցակիցը:

Աննա Գրիգորյանի արձանագրմամբ՝ Հայաստանը զորախումբ է ուղարկում մի երկիր ՝ կայունություն հաստատելու, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ ադրբեջանական դիրքավորում է ունեցել , բավականին ուրախացել էր Ադրբեջանի հաղթանակով.

«Չէր կարելի խաթարել ՀԱՊԿ գործունեությունը, բայց, միևնույն ժամանակ, անթույլատրելի էր հայկական զորախմբի՝ Ղազախստան ուղարկելը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Գեղամ Մանուկյանը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը հանձնվել է Ադրբեջանին՝ գրավոր հուշագրի հիման վրա, որը ստորագրել էր ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իսկ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանի այս հայտարարությունը հաստատեց նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում Աննա Գրիգորյանը շեշտեց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները չբարձրաձայնեին դրա մասին, հանրությունից այդպես էլ գաղտնի էր պահվելու այս գործընթացը եւ այն մարդը, որը «բոլորիս մեջքի» հետևում ռազմավարական նշանակության տարածքները հուշագրով հանձնել է, հիմա այդ նույն մարդը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան.

«Մարդը, որը սեփական երկրի շահերը չգիտակցելով տարածքներ է հանձնել Ադրբեջանին, ինչպես պետք է մեր երկրի շահը ներկայացնի Ռուսաստանին, սա ուղղակի աբսուրդ է, որի մեջ ենք ապրում ենք»,-ասաց նա:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները