Օտարերկրյա ներդրողների իրավունքները շարունակվում են մնալ խախտված

Դեկտեմբեր ամսին տեղեկացրել էինք, որ Հայաստանը կրկին ներդրումային խոշոր վեճի շեմին է:

2021 թվականի հոկտեմբերի 6-ին «Անսուր Ինվեստ» ՍՊ Ընկերության օտարերկյա ներդրողներ հանդիսացող Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիների կողմից Հայաստանի Կառավարությանն է ուղարկվել ծանուցում առ այն, որ առկա է ներդրումային վեճ, որը վեցամսյա ժամեկտում չլուծվելու պարագայում վերջիններս պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ Հայաստանը խախտել է մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններ՝ ապահովելու օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանությունը և անվտանգությունը:

Վեճի առարկան է հանդիսանում «Կասկադի» մոտակայքում՝ Անտառային փողոց հասցեում գտնվող գույքային միավորը, որը փաստացի հափշտակվել է օտարերկրյա ներդրողների տեղական գործընկերների կողմից, իսկ Հայաստանի իրավապահ մարմինները և դատարանները փաստացի օժանդակել են այդ շարունակական իրավախախտ գործելաոճին՝ թույլ տալով արդարադատության ակնհայտ մերժում, և էքսպրորիացիայի ենթարկելով օտարերկրյա ներդրումները՝ սկսած 2005 թվականից:

Այսինքն, ավելի քան տասներեք տարի է, օտարերկրյա ներդրողները չեն կարողանում վերականգնել Հայաստանի կողմից խախտված՝ իրենց ներդրումային իրավունքները:Ներկայումս վեճի առարկա վերոնշյալ գույքը Արդարադատության նախարարության կողմից հանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, ինչի մասին տեղեկանալով օտարերկրյա ներդրողները 2021 թվականի դեկտեմբերի 17-ին դիմել են Կառավարությանը պահանջով կասեցնել աճուրդը: Սակայն, աճուրդը և կատարողական վարույթը կասեցնելու փոխարեն պետությունն էլ ավելի է վատթարացրել իրավիճակը՝ խորացնելով առկա վեճը: Մասնավորապես, աճուրդը չկայանալուց հետո գույքի արժեքը էականորեն նվազեցվել է, և այն կրկին հանվել է աճուրդի:

Ակներև է, որ վեճի առարկա այս գույքի վաճառքը պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ այն հանդիսանում է վեճի առարկա և դրա իրացումը հետագայում անխուսափելիորեն խնդիրներ է առաջացնելու նաև գնորդների համար:Ներկայումս օտարերկրյա ներդրողների և Հայաստանի համապատասխան իրավասու մարմինների միջև բանակցությունները շարունակվում են:

Չնայած որ բանակցությունները, փաստորեն, անարդյունավետ են, ներդրողներն, այնուամենայնիվ, նպատակահարմար են գտնում ամեն ջանք գործադրել վեճը հաշտությամբ լուծելու համար:

Արթուր Կիրակոսյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները