Պեկինում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-4-ը

Պեկինում 2022 թվականի Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-ից 4-ը: Հունվարի 21-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հեռուստատեսության տվյալներով՝ փոխանցավազքը կկայանա երեք վայրերում՝ Օլիմպիական մրցումների անցկացման հանգուցային կլաստերներում, այն Է՝ Պեկինում, մայրաքաղաքային Յանցինի գավառում և Հեբեյի նահանգի Չժանցզյակոու քաղաքում:

Ինչպես սպասվում է, փետրվարի 2-ին կկայանա փոխանցավազքի մեկնարկի արարողությունը:

Այն տեղի կունենա Պեկինում, կրակը կլինի Օլիմպիական պուրակում՝ Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնից դեպի հյուսիս և ձմեռային Օլիմպիական խաղերի պուրակում՝ քաղաքի արևմուտքում:

Փետրվարի 3-ի օրվա առաջին կեսին ջահը կհասցվի Յանցինի գավառ, որտեղ կլինի Չինական մեծ պարսպի մի հատվածում և International Grape Exhibition Garden ցուցահանդեսային համալիրում: Օրվա երկրորդ կեսին կրակը կլինի Չժանցզյակոուում:

Փետվարի 4-ին կրակը կվերադառնա Պեկին: Ինչպես հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցավազքին կմասնակցի շուրջ 50 ջահակիր: 2022-ի Խաղերի օլիմպիական կրակն Աթենքից Չինաստանի մայրաքաղաք է բերվել հոկտեմբերի 20-ին:

XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում տեղի կունենան 2022 թվականի փետրվարի 4-ից մինչև 20-ը, Պարալիմպիական խաղերը՝ մարտի 4-ից մինչև 13-ը: ՉԺՀ-ի մայրաքաղաքն Օլիմպիական և Պարալիմիպիական խաղերի անցկացման վայր է ընտրվել 2015 թվականի հուլիսի 31-ին Քուալա Լումպուրում:

Պեկինը կդառնա աշխարհում առաջին քաղաքը, որն ընդունել է ինչպես ամառային (2008), այնպես էլ ձմեռային Օլիմպիական խաղերը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին
Ամենաընթերցվածները