Ո՞ւմ պասերի կարիքն ունեք, միգուցե, Էրդողանի՞, Ալիևի՞. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ըստ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ ոչ մի պետականամետ ուժ կամ պետական գործիչ չի կարող ասել, որ Հայաստանը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն:

«Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցում. այս արտահայտությունը եղել է, այս արտահայտությունը կա ու կլինի ՀՀ բոլոր ժամանակների իշխանության մոտ, դա կլինի նաև Հայաստան պետության ու «Հայաստան» դաշինքի, որովհետև այլ բան ասել այս կոնտեքստում հնարավոր չէ, որովհետև ոչ մի պետականամետ ուժ կամ պետական գործիչ չի կարող ասել, որ Հայաստանը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, իհարկե, դեմ լինել չենք կարող», - Ազգային ժողովում ասաց նա:

Պատգամավորի խոսքով, սակայն, սատանան թաքնված է դետալներում. եթե արտաքին դաշտում նախապայմանները քիչ թե շատ հասկանալի են, ապա պետք է քննության առնվեն ներքին նախապայմանները, մասնավորապես, այն ելակետային դրույթները, որոնք պետք է առաջադրվեն իշխանության առջև, որպեսզի գործընթացը ստանա հանրային լայն լեգիտիմություն ու երաշխավորվեն հայկական շահի հենասյունային կետերի պահպանումը այս ամբողջ գործընթացում:

Ղազինյանն ընդգծեց, թե պետք է հայտարարվի, որ 1,5 միլիոն հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցը պետք է վերադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն ու պետք է հնչի կոնկրետ դիրքորոշում, պետք է հրապարակայնորեն ճանաչվի, երաշխավորվի ու առաջ մղվի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու բնական իրավունքը:

Պատգամավորը հիշեց չորեքշաբթի օրը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքերը:

Ղազինյանը, հիշեցնենք, այդ օրը խնդրել էր, որ Նիկոլ Փաշինյանը վերահաստատի «Առանց Արցախ Հայաստան չկա» իր դիրքորոշումը: Վարչապետն էլ արձագանքել էր . «Ինչ վերաբերում է ձեր գործելակերպին` մենք մեր ասելիքն ասում ենք, մենք ասում ենք այն, ինչ նպատակահարմար ենք համարում ու այն, ինչ ասել ենք, կառավարության ծրագրում գրած է, բացեք, կարդացեք, եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունեք, կրկնեք, անգիր արեք ու մեզ չասեք` «այս նախադասությունը կարո՞ղ եք ասել, թե՞ չեք կարող». մենք կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան»:

«Արցախի ժողվորդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու իրավունքը, փաստացի, չճանաչվեց, ավելին, ասվեց հետևալը՝ «մենք ձեր պասերի կարիքը չունենք», առանձնապես ցանկություն չունենալով պասեր տալ այս իշխանությանը՝ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ պասերի կարիքն ունեք, եթե ոչ ներսի, միգուցե, Էրդողանի, Ալիևի պասերի կարի՞քն ունեք», - նշեց Ղազինյանը:

Նա ասաց, թե իշխանությունից ակնկալում է հստակ դիրքորոշում. դեռևս կա հնարավորություն, որ հնչեն կոնկրետ գնահատականներ ու պաշտոնական դիրքորոշումներ:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ»
Ամենաընթերցվածները