Մոուրինյո․ Մեզնից խլեցին հաղթանակի համար պայքարելու իրավունքը

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 1։1 հաշվով ոչ ոքին «Նապոլիի» հետ Իտալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում՝ դժգոհելով մրցավարությունից։ «Ես ուրախությամբ նշեցի ոչ ոքին, քանի որ հանդիպման ընթացքում կար տպավորություն, որ անհնար կլինի հանդիպումը դրական արդյունքով ավարտել։ Ոչ այն պատճառով, որ իմ թիմը վատ էր խաղում։ Հանդիպման ընթացքում մենք մեծացնում էինք ճնշումը, բայց ես ունեի այդպիսի տպավորություն, որ շատ բարդ կլինի փոխել ընթացքը։ Իմ թիմը ֆանտաստիկ էր այսօր։ Մենք ավելին էինք ցանկանում, բայց հասանք այն արդյունքին, որը հնարավոր էր։ Չեմ ցանկանում շատ խոսել մրցավարների մասին, բայց երբեմն ամաչում էի նրանց տեղը։ Նրանք պետք է մի քիչ հարգանք դրսեւորեն։ Ցավոք, մենք մրցաշրջանի որոշ հատվածներում լավ հանդես չեկանք եւ չենք կարող հավակնել չեմպիոնի տիտղոսին, բայց մենք ցանկանում ենք ամեն խաղում հաղթանակի համար պայքարելու իրավունք ունենալ։ Այս անգամ այդ իրավունքը մեզնից խլեցին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։ Հիշեցնենք, որ «Ռոմային» պարտությունից փրկել էր իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավիի գոլը ավելացված ժամանակում։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։ «Նապոլին» 67 միավորով երրորդ տեղում է, «Ռոման» 5-րդն է՝ 58 միավոր։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում
Ամենաընթերցվածները