Վազգեն Մանուկյանի շուրջ Ռոբերտի ու Սերժի ուժերն են հավաքվել. Հովիկ Աղազարյան


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երեկ տեղի ունեցած «Վերնատուն» ակումբի համաժողովին:

Նշենք, որ ակումբը քաղաքա-հասարակական է, որին մասնակցում են տարբեր կուսակցությունների նախկին և ներկա անդամներ, իսկ նախաձեռնողը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:

««Վերնատուն»-ն, ինչպես հասկացա, քաղաքական անցյալ ունեցող մարդկանց միավորում է: Նրանք հավաքվել էին, փորձում էին իրենց նկատած խնդիրները քննարկել, գուցե նաև լուծել: Ես հույս ունեմ, որ իրենք առողջ հիմքերի վրա կքննարկեն բոլոր հարցերը»,- նշեց Աղազարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը նախաձեռնեց այդ ակումբը, և ինչո՞ւ համաժողովը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ինքն այլևս Հանրային խորհրդի նախագահը չէր, պատգամավորը պատասխանեց.

«Վազգեն Մանուկյանը, որպես Հանրային խորհրդի նախագահ, լայն հնարավորություն ուներ իրեն մտահոգող խնդիրների շուրջ հենց խորհրդի սահմանադրական լիազորությունների շրջանակում աշխատանքներ կատարել և խորհրդատվություն ներկայացնել իշխանությանն ու կառավարությանը: Հատկապես, որ ինքը գտնում է, որ կառավարությունն այս կամ այն հարցի լուծման վերաբերյալ ճիշտ ուղղության վրա չէ: Բայց նա փոխհամագործակցության ճանապարհով չի գնացել և գուցե հիմա այս մեթոդով է փորձում բարձրաձայնել իր մտահոգությունների մասին»,- ասաց պատգամավորը:

Մենք մեջբերեցինք երեկ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, թե՝ «ի տարբերություն նախորդ իշխանությունների, այս իշխանությունն ու վարչապետ Փաշինյանը բաց չեն եղել համագործակցության համար, և հենց դա է պատճառ հանդիսացել, որ համագործակցություն չի եղել Հանրային խորհրդի և իշխանությունների միջև»: Մեջբերմանն ի պատասխան՝ Աղազարյանն ասաց. «Պարտադիր չէ, որ Հանրային խորհրդի նախագահը նստի վարչապետի հետ թեյ խմի և այդ թեյի շուրջ լինի քննարկումը: Թե՛ կառավարությունում, թե՛ խորհրդարանում գործընթացները տեղի են ունենում թափանցիկ: Հանրային խորհուրդը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կարող էր քննարկումներ ծավալել և տալ իր գնահատականը, որն էլ հասու կլիներ վարչապետին և կառավարությանը: Ի՞նչ անհրաժեշտություն կա, որպեսզի ամենօրյա կամ հաճախակի շփումների արդյունքում տեղի ունենա համագործակցությունը»:

Աղազարյանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանը՝ որպես Հանրային խորհրդի նախագահ, յուրաքանչյուր պահի կարող էր խորհրդի անդամների հավաքական կարծիքը հայտնել իշխանություններին ցանկացած հարցի վերաբերյալ, դրա հնարավորությունը միշտ եղել է:

«Կարող էր նույնիսկ թղթային տարբերակով ուղարկել իրենց գնահատականն ու առաջարկները, բայց չի արվել այդ ամենը: Ես չեմ ուզում խորանալ պատճառների մեջ, ես անձամբ իրեն բացասականորեն չեմ վերաբերվում, բայց այն ուժերը, որոնք հավաքված են իր շուրջը, նրանք՝ Ռոբերտ, Սերժ առանցքի շուրջ պտտվող ուժերն են: Դեռ կարելի է սպասել մի որոշ ժամանակ՝ հասկանալու՝ Վազգեն Մանուկյանը կօգտագործի այդ ուժերի հնարավորությունը հանուն մեր երկրի բարգավաճման, թե այդ ուժերը կօգտագործեն Վազգեն Մանուկյանին ու նրան կծառայեցնեն Ռոբերտ, Սերժ շրջանակի շահերին: Այս ամենը ժամանակը դեռ ցույց կտա»,- ասաց Աղազարյանը:

Անդրադառնալով ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի այն խոսքին, թե նոր իշխանությունը կրկնում է նախորդների սխալները՝ պատգամավորն ասաց, որ Ռուստամյանը նման կերպ արտահայտվելու համար ոչ մի հիմք չունի:

«Մենք ոչ մեկս ապագայից չենք եկել, մենք բոլորս եկել ենք երեկվանից և, հետևաբար երեկվանից գալով, մենք էլ գուցե կրում ենք ինչ-որ երևույթներ, ինչ-որ դաջվածքներ անցյալից: Այնուամենայնիվ, մենք առաջին իսկ օրվանից փորձում ենք արմատախիլ անել բացասական երևույթները, ուղղակի միանգամից ազատվել բոլոր բացասական երևույթներից, անհնար է, ժամանակ է պետք: Մենք արդեն ունենք շատ կարևոր ձեռքբերումներ, որոնց գոյությանը ոչ ոք չի կասկածում: Ռուստամյանին կարող եմ շատ հակադարձել, երբ առիթը կլինի»,- եզրափակեց պատգամավորը:

դիտվել է 168 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները