Ադրբեջանը գերիների մասով նոր քաղաքականություն է վարում

ՄԻԵԴ-ում ընթացող գործերով Ադրբեջանը սկսել է ակտիվորեն տեղեկատվություն տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ. ներկայացվում են հիմնականում բժշկական տեղեկություններ, որոնք ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Ավելին, նույնիսկ օբյեկտիվ տվյալներն են կեղծված, ինչպես օրինակ՝ հասակը։ Միեւնույն ժամանակ, շուրջ 80 գործերով հերքում են գերեվարման փաստը, փորձում են կեղծիքների միջոցով նույնականացման գործընթացի շփոթ ստեղծել. այսինքն՝ տեսանյութերում եղած մարդկանց հաճախ մատուցում են որպես ադրբեջանցիներ, ովքեր ծաղրուծանակի ենթադրելու մտադրությունից ելնելով, հագել են հայկական համազգեստներ եւ խաղաղացել են այսպես կոչված՝ հայերի դերեր. ինչը դարձյալ իրականությանը չի համապատասխանում։ Ուղղակի գործի են դրել իրենց կեղծարարական մեխանիզմը, փորձում են այս ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը, այդ թվում՝ դատական ատյաններին»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ դրանք բացահայտելի խնդիրներ են, նախկինում էլ նման դեպքեր եղել են, եւ Եվրոպական դատարանն ընդունելի է համարել հայկական կողմի ներկայացրած ապացույցները եւ հաստատել, որ քրեական գործի նյութերը, փորձաքննությունները, բժշկական տեղեկատվությունները, տեսանյութերը իմիտացվում եւ կեղծվում են Ադրբեջանի կողմից. «Կարծում եմ՝ նույն մարտահրավերը լինելու է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, ուղղակի բոլոր ֆրոնտներում պետք է խիստ պատրաստված լինել։ Այստեղ նաեւ անելիք ունեն Հայաստանի իրավապահ մարմինները, կարծում եմ՝ այլ գործերի վրա ժամանակ վատնելու առիթ չեն կարող ունենալ, լուրջ գործընթացներ են սպասվում եւ պետք է պրոֆեսիոնալիզմում եւ պատասխանատվությամբ գործել»։

Նշենք, որ ՄԻԵԴ-ում այս պահին շուրջ 300 զոհերի վերաբերյալ գործեր են քննվում հայկական կողմի դիմումների հիման վրա։

  
դիտվել է 461 անգամ
Լրահոս
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին
Ամենաընթերցվածները