Մոուրինյոն նշել է «Ռոմայի» գլխավոր խնդիրը

 

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առանձնացրել է ավարտվող մրցաշրջանում իր ղեկավարած թիմի գլխավոր խնդիրը։ Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Ռոման» տանը 1։1 հաշվով էր խաղացել հետնապահ «Վենեցիայի» հետ։ Հռոմեական թիմը 16 հարված էր կատարել մրցակցի դարպասին՝ խփելով 1 գոլ։

Այս մրցաշրջանում վերջին տնային խաղից հետո Մոուրինյոն մոտեցել է ֆանատներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։

«Այս մրցաշրջանում շատ ցածր էր մեր գոլային պահերի իրացման տոկոսը։ Այդ իմաստով շատ գործ ունենք եւ հաջորդ մրցաշրջանում պետք է փոխել այդ վիճակագրությունը։

«Ռոմայի» ֆանատներն առանձնահատուկ են, մենք պետք է շնորհակալ լինենք նրանց, եւ եթե կարողանանք նվաճել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, հուզականության տեսանկյունից շատ ավելի մեծ ազդեցություն կունենա հիմա «Ռոմայի» համար, քան «Ինտերի» կամ «Միլանի» սկուդետոն։ Թիմը եւ ֆանատներն արժանի են գավաթի այս մրցաշրջանում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմրցի հոլանդական «Ֆեյենորդի» հետ։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները