Դրական արդյունք գրանցել Ուկրաինայի հետ խաղում ծայրահեղ ծանր է. Էդուարդ Քալանթարյան

Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Ուկրաինայի հետ:

Մարզական մեկնաբան-վերլուծաբան Էդուարդ Քալանթարյանի համոզմամբ` մեր հավաքականի համար ուկրաինական թիմին դիմակայելն ավելի բարդ է լինելու.

«Ուկրաինան խմբի ակնհայտ ֆավորիտն է, և դիմակայելը բարդ է լինելու մի քանի պատճառով։ Նախ, Ուկրաինան շատ ավելի ուժեղ է, քան Իռլանդիան և նույնիսկ Շոտլանդիան, չենք խաղալու մեր երկրպագուների աջակցությամբ, գումարած՝ Հայաստանի հավաքականն արդեն երկու հանդիպում է անցկացրել գրեթե նույն կազմով, ֆուտբոլիստների մոտ հոգնածություն կարող է զգացվել։ Նման բարձրակարգ թիմերը, ինչպիսին Ուկրաինան է, անպայման այդպիսի իրավիճակներում օգտվում են մրցակցի սխալներից։

Շատ ուժեղ կատարողներ կան Ուկրաինայի կազմում, ֆուտբոլիստներ, ովքեր Անգլիայի Պրեմյեր լիգայում, Իտալիայի Ա սերիայիայում և այլ առաջնություններում են հանդես գալիս, և դաշտում այդ ֆուտբոլիստների բարձր կարգը զգացվում է, դրանից խուսափել հնարավոր չէ։ Իհարկե, պայքարել, փորձել պետք է, բայց դրական արդյունք գրանցել Ուկրաինայի հետ խաղում իսկապես ծայրահեղ ծանր է՝ հատկապես մինչ այդ երկու խաղ շատ կարճ ժամանակում անցկացնելուց հետո։ Եթե կանխատեսում զուտ խաղի հաշվի տեսանկյունից՝ կարծում եմ՝ ուկրաինացիները կհաղթեն երկու և ավելի գնդակի առավելությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց մեկնաբանը:

Անդրադառնալով մրցաշարում մեր հավաքականի անցկացրած նախորդ երկու խաղերին Քալանթարյանը նշեց.

«Հայաստանի հավաքականն այս պահին ավելի լուրջ խնդիրներ ունի, քան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Կադրային խնդիրներ ունենք, ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ժամանել, ոմանք վնասվածք ունեն, ոմանք այնքան էլ լավ մարզավիճակում չեն, հետևաբար, սա լավագույն մարզավիճակը չէ, որ կարող էր ունենալ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ։ Եվ քանի որ հանդիպումների մեծամասնությունն անցկացնում ենք հունիսին, ստացվում է, որ ըստ էության, մրցաշարն այս կազմով ենք անցկացնելու։ Չեմ կարծում, որ սեպտեմբերին կայանալիք երկու հանդիպումները որոշիչ են լինելու, և այնտեղ հավաքականին միացած մյուս տղաները կկարողանան օգնել։

Իռլանդիայի հետ հանդիպումը կարելի է շատ երկար քննարկել մարտավարության տեսանկյունից, բայց քանի որ հաղթել է թիմը, հաղթել է Խոակին Կապառոսը, շատ բան երևի պետք չէ ասել։ Այո, մենք չխաղացինք ֆուտբոլ, որն աչք է շոյում, մենք հանդիպման մեծ մասում շատ մեծ ուժերով պաշտպանվում էինք, գրեթե չէինք գրոհում, և դա անհանգստացնող էր։ Բայց երկրորդ խաղակեսում մի փոքր պատկերը փոխվեց, և գոլը, որ Էդուարդ Սպերցյանը խփեց, ամեն ինչ իր տեղը գցեց, տղաներն ավելի վստահ սկսեցին պաշտպանվել և պահպանեցին հաղթանակը։ Սա խաղ էր, որտեղ մարզչի մտահղացումը ակնհայտորեն երևաց, և ֆուտբոլիստները դա կարողացան իրականացնել։ Գեղեցիկ էր, թե ոչ դա արդեն երկրորդական է, որովհետև վաստակեցինք երեք միավոր։ Ճիշտ է, այդ գործում շատ մեծ ուժեր ծախսեցինք, որը հետագայում զգացվեց։

Շոտլանդիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչը, կարծում եմ, երկու հիմնական սխալ գործեց. նախ կազմը գրեթե չփոխեց՝ բացառությամբ մեկ ֆուտբոլիստի, իսկ այդ կազմը, կարելի է ասել, քանդվել էր Իռլանդիայի հետ խաղում։ Թարմություն մտցնել մեկնարկային կազմում պետք էր։ Երկրորդը, իմ կարծիքով, բաց թողած գոլից հետո շատ ուշ որոշումներ եղան, և մենք բաց թողեցինք նաև երկրորդ գնդակը, որը վճռեց խաղի ելքը։ Առաջին գոլից հետո պետք էր ինչ-որ կերպ ազդել խաղի ընթացքի վրա, ինչը Կապառոսը չարեց. միգուցե չհասցրեց, միգուցե չուներ ընտրություն ֆուտբոլիստների, ովքեր կարող էին այդ պահին։ Բայց ընդմիջմանը, համենայն դեպս, մենք մարզչի այդ ռեակցիան տեսանք փոփոխությունների տեսքով, ինչը, կրկնում եմ, մի փոքր ավելի շուտ էր պետք անել։ Շոտլանդիան, ամեն դեպքում, կարգով ավելի բարձր թիմ է, և խուսափել պարտությունից շատ բարդ էր լինելու»։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։

 
 

Մարիամ Նալբանդյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը
Ամենաընթերցվածները