ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։

ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում ասվում է, որ գործակալական ցանցում ներգրավված են եղել Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ կանխվել են ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը:

Դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում պարզվել է, որ Արցախի քաղաքացիները՝ հանդիսանալով N զորամասի ծառայողներ, սոցիալական ցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարեկրյա հատուկ ծառայության աշխատակից կողմից օգտագործվող հաշվի հետ, որից հետո որոշ ժամանակ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական եւ եւ ծառայողական գաղտնիք կազմող, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների եւ քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ: , որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար, իսկ մնացածը իրենց խպոստացված գումարները այդպես էլ չեն ստացել:

Պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել ԱՀ քաղաքացիներ Ա.Ա.-ին, Մ.Հ.-ին եւ Ա.Բ.-ին: Նրանք կալանավորվել են:

Տեսանյութում մեղադրյալները մանրամասներ են հայտնում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Ես եմ մեղավոր, որ Փաշինյանը չինքնահեռացավ. Րաֆֆի Հովհաննիսյան Պաշտոնից ազատվեց՝ Փաշինյանի որոշմամբ Նոր տեղեկություններ՝ օրենքով գող Արսեն Երեւանսկուց «Ասաց՝ սալամ». Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանում ադրբեջանցի տաքսիստի է հանդիպել Ողբերգական վթար՝ Երևանի Նաիրի Զարյան փողոցում Ավտովթար՝ Արաբկիրի թաղապետարանի մոտ․ կա զոհ ու վիրավոր Իշխանությունները «կարկատան» են անում Գորիս–Կապան այլընտրանքային ճանապարհը Ռուսաստանը կհարձակվի ևս երկու երկրների վրա. հայտնի է, թե որ երկրների մասին է խոսքը Ոսկու գինն իջնում է Գերիների հարազատները դադարեցրեցին նստացույցը. Կառավարությունից խոստացել են հանդիպում կազմակերպել Մեղրիից տեղեկացնում են. կան վիրավորներ Լաչինի միջանցքի բռնի գրավումը կառաջացնի բախումներ ռուսական խաղաղապահների հետ Գերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց Չալաբյանի դեմ հետապնդումներն ու իրավիճակն Արցախում․ վարչախմբի նյարդայնության պատճառը Եթե ​​Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի, ամեն ինչ կախված կլինի ՀՀ-ից Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում․ Տիգրան Աբրահամյանը՝ եռամսյա հավաքների մասին Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը. Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը ՀՐԱՏԱՊ. 2 զինծառայող են վիրավորվել. Հայտնի են ամունները Վիրավոր զինվորներ ունենք. ՀՀ ՊՆ-ն լավ լուր է հայտնել Աղավնոյի բնակիչները գյուղից հեռանում են լուռ, բայց այդ լռության ձայնը խլացնում է մարդկանց ականջները… Լուսանկարներ
Ամենաընթերցվածները