«Հունիսի 29-ի երեկոյան պարզ կլինի». Նաիրի Հոխիկյան

«Հունիսի 29-ի երեկոյան պարզ կլինի». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունիսի 29-ին Բաքվում տեղի է ունենալու հանդիպում, որին ներկա են լինելու Ադրբեջանի նախագահ Ալիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հնարավոր է՝ ՌԴ ՊՆ որոշ ներկայացուցիչներ։

Ադրբեջանաթուրքական կողմը շարունակում է պնդել, որ հուլիսին պիտի մտնի Բերձոր (Լաչին), մինչդեռ արդեն պարզ է, որ հուլիսին պատրաստ չի լինելու Լաչինի միջանցքի նոր ճանապարհը, հետևաբար Բերձորը չի կարող տրվել թշնամուն։

Ադրբեջանը առաջարկում է իր դրոշը դնել Բերձորում, բայց թույլ տալ, որ հայերը երթևեկեն գործող ճանապարհով, մինչև նոր ճանապարհը կառուցվի ամբողջությամբ։ Բայց մենք հասկանում ենք, որ դա կլինի Գորիս-Կապան ճանապարհի պատմության կրկնությունը, հետևաբար նույնպես անթույլատրելի է։

Հունիսի 29-ի երեկոյան կհասկանանք, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան գնահատում իրենց հնարավորությունները և արդյո՞ք պատրաստ են արձագանքել Բերձորը հիմա պահելու մեր դիմադրությանը։

Կհասկանանք նաև ռուսական կողմի իրական դիրքորոշումը՝ հակված են հուլիսին դուրս գալ Բերձորի՞ց, թե՞ ոչ։

Բերձորը, Աղավնոն ու Սուսը պիտի մնան մեր հսկողության տակ մինչև նոր ճանապարհի կառուցումը և ենթակառուցվածքների (գազ, էլ․, ինտերնետ, հեռախոս) տեղափոխումը։ Դա ամիսներ է տևելու, որից հետո նոր կսկսենք բանակցությունը՝ ըստ տվյալ ժամանակի աշխարհաքաղաքական վիճակի՝ տա՞լ, թե՞ չտալ Լաչինը»։

դիտվել է 733 անգամ
Լրահոս
Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար․ ինչի՞ մասին է խոսել Չավուշօղլուն Ես եմ մեղավոր, որ Փաշինյանը չինքնահեռացավ. Րաֆֆի Հովհաննիսյան Պաշտոնից ազատվեց՝ Փաշինյանի որոշմամբ Նոր տեղեկություններ՝ օրենքով գող Արսեն Երեւանսկուց «Ասաց՝ սալամ». Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանում ադրբեջանցի տաքսիստի է հանդիպել Ողբերգական վթար՝ Երևանի Նաիրի Զարյան փողոցում Ավտովթար՝ Արաբկիրի թաղապետարանի մոտ․ կա զոհ ու վիրավոր Իշխանությունները «կարկատան» են անում Գորիս–Կապան այլընտրանքային ճանապարհը Ռուսաստանը կհարձակվի ևս երկու երկրների վրա. հայտնի է, թե որ երկրների մասին է խոսքը Ոսկու գինն իջնում է Գերիների հարազատները դադարեցրեցին նստացույցը. Կառավարությունից խոստացել են հանդիպում կազմակերպել Մեղրիից տեղեկացնում են. կան վիրավորներ Լաչինի միջանցքի բռնի գրավումը կառաջացնի բախումներ ռուսական խաղաղապահների հետ Գերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց Չալաբյանի դեմ հետապնդումներն ու իրավիճակն Արցախում․ վարչախմբի նյարդայնության պատճառը Եթե ​​Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի, ամեն ինչ կախված կլինի ՀՀ-ից Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում․ Տիգրան Աբրահամյանը՝ եռամսյա հավաքների մասին Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը. Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը ՀՐԱՏԱՊ. 2 զինծառայող են վիրավորվել. Հայտնի են ամունները Վիրավոր զինվորներ ունենք. ՀՀ ՊՆ-ն լավ լուր է հայտնել
Ամենաընթերցվածները