«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոն

 Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը, այս տարի նախատեսվում է իրականացնել 2022թ. հուլիսի 25-29-ը Երևանում, Հայաստանի 3 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Գեղարքունիք (ք. Գավառ), Տավուշ (ք. Իջևան, Դիլիջան) և Արցախում (ք. Ստեփանակերտ), որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”), Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ: 

        Փառատոնի հիմնական նպատակներից է շարունակել ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ, հնարավորինս շատ ներգրավվելով և մասնակից դարձնելով մարզաբնակ հանրությանը :

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ, հետահայաց և հատուկ ցուցադրություններ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին` հասարակության տարբեր սոցիալական շերտերից (այդ թվում` մանկատներից, ծայրահեղ անապահով ընտանիքներից, սահմանափակ կարողություններով երեխաներից և այլն):

Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային  ծրագիր:

      Փառատոնի ծրագրում ընդգրկվել է  75 ֆիլմ՝ 28 երկրից, այդ թվում 2004-2021թթ. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը:

       «Ռոլան» 18-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են՝ Խաղարկային (լիամետրաժ, կարճամետրաժ), Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր բազմաթիվ երկրներից: 

         Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի երկարամյա Գործընկերներին Երևանում և ՀՀ մարզերում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին (Երևան, Գյումրի, Դիլիջան, Ստեփանակերտ), Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնին (Երևան, Գյումրի), Պատանեկության ստեղծագործական կենտրոնին (Երևան), Տավուշի թեմի առաջնորդարանին (Իջևան), Գավառի մանկատանը երկարամյա արդյունավետ համագործակցության համար: Ֆիլմերի ցուցադրությունները, ստեղծագործական հանդիպումները և այլ միջոցառումները տեղի կունենան վերոնշյալ հաստատություններում:

       Փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կկայանա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր (ECFA, Cinemania և այլն) ՝ «Ուղղիր թևերդ» (ռեժ. Ն. Վանյե, Ֆրանսիա, 2019թ.) Ֆիլմի ցուցադրությունը (Պրեմիերա): Փառատոնի ծրագրում նաև ընդգևկիված է 2017թ. Օսկարակիր` «Երգիր» (ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա) ֆիլմը, որը սույն թվականին արժանացել է Ռոլան ՄՖՄՓ «Գրան Պրի» գլխավոր մրցանակին: 

      Երևանում և ՀՀ երեք մարզերում կիրականացվի «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի համայնապատկեր» հատուկ ծրագիրը (8 ֆիլմ):  Ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը՝ «Երբ Ես Տխուր եմ» (ռեժ. Լ. Ալթունյան, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.), «Օլիմպիկոս»  (ռեժ. Դ. Սահակյանց, Հ. Սահակյանց. Հայաստան, 2021թ.), «Վիշապագորգ. Հեքիաթների աշխարհում Արեգնազան» (ռեժ. Գ. Մարտիրոսյան, Հայաստան, 2020թ.), «Անիկո»  (ռեժ. Ա. Հարությունյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունանուշ»  (ռեժ. Ա. Սիմոնյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունը»  (ռեժ. Ա. Մալաքյան, Հայաստան, 2017թ.), «Բոժոն»  (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.), «Կոշկակարի Տղան»  (ռեժ. Ռ. Սահակյանց, Հայաստան, 2004թ.):

         Այս տարի, ևս ավանդաբար շարունակվում է՝ «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ: Փառատոնի ծրագրում ընդգրկված են Ֆրանսիական` Խաղարկային և Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ), ֆիլմեր երեխաների և պատանիների համար: Այս տարվա ցուցադրություւնների շարքում ընդգրկված է 8 ֆիլմ:

         Ֆրանսիական ծրագրում Լավագույն լիամետրաժ ֆիլմերից է՝ «Փոքրիկ Սպիրուն»  (ռեժ. Ն. Բարի, 2017թ.)՝ բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակների դափնեկիր (GIFFONI, «SCHLINGEL» և այլն): Ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորում է աշխարհահռչակ Պիեռ Ռիշարը:

Ինչպես նաև ծրագրում ներառված է՝ Minneapolis St. Paul International Film Festival, Seattle International Film Festival, Tallin Black Nights Film Festival միջազգային կինոփառատոնների մրցանակակիր «Բելը եւ Սեբաստիանը» (ռեժ. Ն. Վանյե, 2013թ.)  ֆիլմը:

          Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում, այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր (9 ֆիլմ):

Ծրագրում ներառված խաղարկային և անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմերն են՝ «Վենդի»,  «Վենդի 2»  (ռեժ. Դ. Սեյմե, Հ. Օլդերդիսսեն, 2017թ.),  «Ավազ»  (ռեժ. Դ. Կյումմեր, 2017թ.),  «Հալիմ»  (ռեժ. Վ. ֆիեդլեր, 2017թ.), «Նոե»  (ռեժ. Կ. Կաուֆման, 2017թ.) և այլ ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մրցանակների:

          Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”) հետ:  «Ռոլան» 18-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված է 19  անիմացիոն և խաղարկային ֆիլմեր, որոնց թվում են նաև  «Союзмультфильм», «M.I.R. Studio», «Арт анимейшн студио», « Студия Мельница»   ստուդիաների արտադրության լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ ամենափոքրիկների համար:

Ծրագրում նաև ընդգրկված են աշխարհահռչակ ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Կաննի «Ոսկե Արմավենի»,  «Նիկա» և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Գ. Բարդինի լավագույն ֆիլմերի Հետահայաց ցուցադրությունները («Բոլերո», 2017, «Լսելով Բեթհովենին», 2016, «Երեք մեղեդի», 2013, «Անճոռնի ճուտիկը», 2010, «Ադաջիո», 2001, «Կոնֆլիկտ» , 1983, , «Թռչող նավը», 1979):

Այս տարվա հատուկ ցուցադրություններից է «Երալաշ» հայտնի մանկական հումորային կինոամսագրի լավագույն ֆիլմերի հավաքածուն, որը նվիրված է ամսագրի գեղարվեստական ղեկավար, ՌԴ Արվեստի վաստակավոր գործիչ , «Ոսկե Օստապ» և «Ոսկե Խոյ» մրցանակների դափնեկիր, փառատոնի սիրելի և հավատարիմ ընկեր՝ Բ. Գրաչևսկու հիշատակին:

      «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնի բացումը տեղի կունենա Երևանում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 25.07.2022 ժ. 18:30:

       Կկայանա՝ «Երբ Ես Տխուր եմ»  (ռեժ. Լ. Ալթունյան, պրոդ. Ա. Անդա, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.) անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ, որը անիմացիայի բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  առաջին համատեղ արտադրության արդյունքն է: Տեղի կունենա նաև «Բոժոն» (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.) ֆիլմի ցուցադրությունը:

       
         Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:

Մամլո ասուլիս- 22.07.2022, ժամը 13:00, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալություն (Հասցե՝ Երևան, Սարյան փող., 22 շենք), https://armenpress.am/arm/

Փառատոնի  բացման  արարողություն – 25.07.2022., ժամը 18:30,

Փառատոնի պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի 8

Հեռ.: (+374 93) 540 230 , (+374 91) 18 85 86

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե ՄանուկյանՓառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79, 

e-mail: [email protected])

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են երեք ավտոմեքենա Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 21-ի համար Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Իսրայելը և Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Բժիշկը զգուշացրել է սրտի ծանր հիվանդության ասիմպտոմատիկ դրսևորումների մասին Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Մալխասյանի մայրը՝ Սուսաննա Մալխասյանը Հարսանեկան քաոս․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից Ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան չվերթը Մենչի դուստրը հղի՞ է. Ինչ հրապարակում է արել Էլինան. Տեսանյութ Կենդանակերպի այս նշանները չեն զիջի ոչ մեկին հաջողության ճանապարհին Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ Լավրով Վերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը Էժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ
Ամենաընթերցվածները