Լաչինի միջանցքի բռնի գրավումը կառաջացնի բախումներ ռուսական խաղաղապահների հետ

Regnum.ru-ն գրում է, որ Արևմտյան երկրները, սրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ցանկանում են լիարժեք «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Այդ մասին REGNUM լրատվական գործակալությանը հայտնել է Ազատագրում շարժման առաջնորդ, @mikayelbad հեռագրային ալիքի հեղինակ Միքայել Բադալյանը։

«Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ֆորմալ պատճառը, ամենայն հավանականությամբ, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն է։ Ադրբեջանը կառուցել է այլընտրանքային ճանապարհի իր մասը, իսկ հայկական կողմը չի էլ սկսել շինարարությունը։

Քանի որ Ադրբեջանը պաշտոնապես կատարել է իր պարտավորությունները, նրանք պահանջում են Լաչինի միջանցքը դնել իրենց վերահսկողության տակ։ Ռուս խաղաղապահները պնդելու են, որ դա անհնար է, քանի որ այդ դեպքում Արցախը կմնա ամբողջովին կտրված Հայաստանից և կհայտնվի լիակատար շրջափակման մեջ։ Ադրբեջանը, կարծում եմ, պահանջում է վերահսկողության փոխանցումը և պատրաստ է անգամ ուժով վերահսկողության տակ առնել այն, դրանով կարելի է բացատրել այն փաստը, որ Ադրբեջանի զինված ուժերը կենտրոնացրել են ուժերը դեպի Բերձոր (Լաչին):

Լաչինի միջանցքի բռնի գրավումը կառաջացնի բախումներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ, ինչն իրականում նշանակում է ուղիղ բախում Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը պատրա՞ստ է դրան։ Վստահ եմ, որ որոշումը Ադրբեջանում չի կայացվում, բայց այնտեղ, որտեղ որոշում է կայացվում պատրաստ են ամեն ինչի և պայքարելու են մինչև վերջին ադրբեջանցին։ Այնուամենայնիվ, պետք է ենթադրել որ իրական պատճառները շատ ավելի լուրջ են։

Լիարժեք հակամարտություն սկսելու դեպքում Ադրբեջանի համար նրա իրական նպատակը լինելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կտրելը, մինչդեռ Արևմուտքի համար կարևորը Ռուսաստանի համար լիարժեք երկրորդ ճակատ բացելն է։ Դա լիովին փոխում է առաջիկա իրադարձությունների բնույթն ու մասշտաբները, այստեղ, բացի բուն Հայաստանից, հակամարտության մեջ կներգրավվեն ոչ միայն Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, այլ նաև Իրանը, որը նախկինում հայտարարել էր հայկական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա նա շարունակում է դավաճանել ազգային շահերին և գործել ի շահ թշնամու, ինչն էլ ավելի հավանական է դարձնում հակամարտությունը։ Արևմուտքին մեծ հակամարտություն է պետք, որին կներգրավվի Ռուսաստանը, և այս դեպքում դա շատ ավելի իրական է, և հաջողության հասնելու շանսերն ավելի շատ են, քան օրինակ Չինաստանի հետ հակամարտության դեպքում։ Կոսովոյի հակամարտությունը ռուսների սերբերի հանդեպ ունեցած ողջ սիրով հանդերձ այդքան չի ազդի Ռուսաստանի ազգային շահերի վրա։ Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու, և պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է Միքայել Բադալյանը։

դիտվել է 867 անգամ
Լրահոս
Իրավիճակն առաջնագծում. ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց Ուժեղ ցնցումներ. գիշերը երկրաշարժ է արձանագրվել Հայաստանում Դրական եզրակացություն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ՇՄԱԳ հաշվետվությանը Ինչո՞ւ Մխիթար Զաքարյանը վայր դրեց մանդատը. հարցազրույց Շեյքի՛ր և շահի՛ր Volkswagen ID.4 և այլ նվերներ․ Team-ի նոր խաղարկությունը հասանելի է բոլորին Ես չեմ զարմանա, որ վերջում «հավաստի աղբյուրը» հայտարարի, որ թավշյա իշխանազավթում անելուց առաջ, այս ամենի մասին, ինքը տեղյակ չի եղել. Արտակ Զաքարյան «Մուլտի գրուպը»՝ բիզնես կապերի խաչմերուկում. Երևանը պատրաստվում է արդյունաբերական էքսպոյին Ահա և Ադրբեջանի պահանջները Հայաստանից Տեխասում բնակելի համալիր է կառուցվում, որը կապված կլինի Tesla-ի վահանակների և մարտկոցների հետ Շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում. Մխիթար Զաքարյան ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ԵՄ–ն կոչով դիմեց Ադրբեջանին Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է վթարային շենքերից «Հայաստանը փրկելու համար հաշված օրեր, շաբաթներ են մնացել». Ավետիք Չալաբյան Զանգեզուրի կոմբինատը տարեցների միջազգային օրվա կապակցությամբ այցելել է «Արծվաբույն»՝ Սյունիքի մարզի տարեցների սպասարկման կենտրոն Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան Հայկական կողմն է առաջարկել. ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին խոսեց Վազգեն Մանուկյանի հայտարարությունը Հայտնի է՝ երբ կվճարվեն հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները «Հայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը. ինչի՞ եք սպասում». Ֆրանսիացի սենատոր Դոլարն ու եվրոն թանկացել են Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ին Զոհվել է 3, վիրավորվել՝ 47 մարդ. ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Մոտ 7 ժամ կռիվ են տվել, դրա համար էլ տենց կատաղած հարձակվել են տղերքի վրա ու գնդակահարել…
Ամենաընթերցվածները