Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. կա վիրավոր

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում վարույթ է  նախաձեռնվել երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ոստիկանության Մասիսի բաժնից ստացված նյութերի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ սեպտեմբերի 30-ին Հովտաշատ-Հայանիստ գյուղերի խաչմերուկին կից գնտվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» գիշերային ակուբի ներսում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո շարունակվել է դրսում, և ըստ տեղեկության՝ հնչել են կրակոցներ։  Մասիսի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Հայանիստ գյուղի վարչական տարածքում, Հայկ Բժշկյանց փողոցում գտնվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» ակումբում վիճաբանություն է առաջացել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Ս․-ի, Երևանի բնակիչներ 28-ամյա Վաչե Ս․-ի, 28-ամյա Հրաչյա Ս․-ի միջև։ 

Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նշված ակումբի դիմաց, որտեղ Հրաչյա և Վաչե Ս․-երը ծեծի են ենթարկել Արմեն Ս․-ին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ 

Այդ ամենից հետո լրացուցիչ ստացված օպերատիվ տեղեկություններով՝ Վաչե և Հրաչյա Ս․-երը իրենց հետ վերցրած  ատրճանակից կրակոցներ են արձակել։  Դեպքի փաստով նշված ակումբի տնօրեն, Արավիրի մարզի բնակիչ 26-ամյա Պարույր Ե․-ն և նշված ակումբի մենեջեր Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Լուսինե Ա․-ն հրավիրվել են ոստիկանության Մասիսի բաժին։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Վաչե և Հրաչյա Ս․-երին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաչե և Հրաչյա Ս․-երը երկվորյակ եղբայրներ են։ 

դիտվել է 906 անգամ
Լրահոս
«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը
Ամենաընթերցվածները