Հայկական կողմն է առաջարկել. ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է Բաքվի այն հայտարարությունը, թե իրենք են առաջարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստն անցկացնել նախատեսվածից շուտ և տեղափոխել հոկտեմբեր։ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առաջարկը եղել է հայկական կողմից։

«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը»,– նշեց Հունանյանը։

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն է Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին։

Հիշեցնենք` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կայացել է հոկտեմբերի 2-ին Ժնևում։

ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության համաձայն` Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Դեկտեմբերի կենսաթոշակի վճարումը կսկսվի դեկտեմբերի երրորդ աշխատանքային օրվանից Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում Աշտարակում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը Եվրոպան «արևային հեղափոխություն» է պատրաստում Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրավունքն իրացրել են 678 ավանդատու Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. «Ապրելու երկիր» կուսակցություն 4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն. Վահե Հակոբյան ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները Այս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին. Ավետիք Չալաբյան Հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. Press Կենտրոն 20-րդ դարի մեծագույն հայ մարզիկին անձամբ էի խոստացել, որ նա անպայման տեսնելու է իր փառքի հավերժացումը․ Գագիկ Ծառուկյան Ում ինչ է պատմել Թոռնիկ Ալիյանը․ նոր մանրամասներ՝ Չալաբյանի գործից Ալեն Սիմոնյանը Կատարում հանդիպել է արաբական երկրների խորհրդարանականների հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ պոչամբարում պայթյունի մասին. տեսանյութ Ռուբեն Վարդանյանին դեմ են նախկինները, որովհետև առանց միտինգ ու առանց բեմից ճառեր ասելու գնաց ու միացավ Արցախի փրկության գործին. Հայկ Մանասյան Դատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴ Ավտոբուս է վթարվել. կան վիրավորներ Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին ՀՀ ներմուծված ավտոմեքենան սահմանին ժամանակավոր համարանիշ կստանա և վարորդը վարելով կկարողանա բերել մեքենան Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից հետևել է Թունիս–Ֆրանսիա հանդիպմանը 1 զոհ, 2 վիրավոր. Գեղարքունիքից տեղեկացնում են
Ամենաընթերցվածները